Health Corner

Մարդկային ճարտարագիտության գլուխգործոց` ոսկոր

Անկասկած, ճնշմանը դիմանալու զարմանալի հատկության շնորհիվ, իրավամբ, ոսկորը մարդկային ճարտարագիտության գլուխգործոց է: Մարդու կմախքը բաղկացած է 206 ոսկրերից և 68 հոդերից: Ամենամեծ ոսկորը կողոսկրն է, իսկ ամենափոքրn ականջում գտնվող լսողական ոսկրիկներից մեկը`   ասպանդակը:

 

 Հմուտ մարմնամարզիկների մարզումներին հետևելիս համոզվում ենք, որ ոսկրերը, մկանները, աճառները և հոդերը մարմնին զարմանալի ճկունություն են հաղորդում: ԱՄՆ-ի Տիեզերագնացության կենսաբժշկական հետազոտությունների ազգային ինստիտուտի աշխատակիցները մեկնաբանում են. «Մարդու բութ մատն ուսումնասիրելը միայն բավական է, որ ցանկացած անհատ համոզվի, որ մեր մարմնի «ճարտարապետը» հանճար է, ով էլ որ նա լինի յուրաքանչյուրիս համար:

 

Երկաթբետոնե կառուցվածք հիշեցնող ոսկրի կառուցվածքը կարող է դիմանալ չափազանց ուժգին հարվածի: Պողպատյա ամրանը երկաթբետոնին հաղորդում է առաձգականություն, իսկ ցեմենտը, ավազը և գետաքարերը`   ամրություն: Այդուհանդերձ, ոսկորն ավելի ամուր է, քան ամենաորակյալ երկաթբետոնը, նշում են վերոհիշյալ գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները: Իսկ Կալիֆոռնիայի  համալսարանի քիմիատեխնոլոգիական գիտությունների և մետալուրգիայի պրոֆեսոր Ռոբերտ Ռիչելը նշում է. «Մենք միայն կարող ենք երազել նման բան ստեղծելու մասին»:

 

Ոսկորը կազմում է անթիվ-անհամար կենդանի օրգանիզմների բաղկացուցիչ մասը: Ի տարբերություն երկաթբետոնի`   ոսկորն ունի ինքնավերականգնման հատկություն: Դրա աճն ու զարգացումը կարգավորվում է հորմոնների միջոցով: Այն կարևոր դեր ունի արյան բջիջների առաջացման հարցում: Մկանների նման`   ոսկրերն ավելի են ամրանում ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ: Հենց դա է պատճառը, որ մարզիկների ոսկրերն ավելի ծանր են, քան այն մարդկանց ոսկրերը, ովքեր նստակյաց կենսակերպ են վարում:

 

 

 


Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան, Medical com
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 8-9.2012

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company