Encyclopedia

Հիմադրվեց «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը

«Ռեալ Մադրիդ»-ը (իսպ.՝ Real Madrid Club de Fútbol, անգլ.՝ Madrid Royal Football Club, առավել հայտնի որպես Real Madrid, Los Blancos, Los Merengues) իսպանական ֆուտբոլային ակումբ է։ Ստեղծվել է 1902 թվականին, մասնակցում է Լա Լիգային և համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ ակումբը, Լա Լիգայում ունի ռեկորդային 31 հաղթանակ, 17 Կոպա դել Ռեյ (արքայական գավաթ) և ռեկորդային ինը ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի գավաթ։

Ակումբն իր խաղերն անց է կացնում Մադրիդում գտնվող Սանտիագո Բերնաբեու ստադիոնում։ 2000թ. դեկտեմբերի 23-ին ՖԻՖԱ-ն «Ռեալ»-ին պարգևատրել է «20-րդ դարի լավագույն ակումբ» մրցանակով։

 

«Ռեալ»-ն ամենահաջողակ ակումբն է նաև ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի պատմության մեջ`   ինը Չեմպիոնների Լիգա գավաթներով և երկու ՈՒԵՖԱ-ի գավաթներով։

 

«Ռեալ»-ը տարեկան եկամուտով աշխարհի ամենահարուստ ակումբն է (€ 351 միլիոն), իսկ «Ֆորբսի» տվյալներով երկրորդ ամենաթանկ ակումբն է. 2008 թվականին այն €950 միլիոն արժեր։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.