Health Corner

Պահածոների վտանգավորության մասին

Հասարակական առողջապահության Հարվարդի դպրոցի գիտնականները նախազգուշացնում են, որ քիմիական նյութերը, որոնք օգտագործվում են պահածոների տարաներ պատրաստելիս, կարող են ընկնել սննդի մեջ, այնտեղից`   մարդու օրգանիզմ:
Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագիրը հաղորդում է, որ թեստերը, որոնք անցկացվել են 75 կամավորի հետ, ցույց են տվել, որ նրանց մեզի մեջ հայտնաբերվել է մեծ քանակությամբ  A բիսֆենոլ բաղադրատարրը պահածոյացված տարաներից ապուրներ օգտագործելուց հետո:
 
A բիսֆենոլը նախկինի պես օգտագործում են պահածոների համար նախատեսված տարաների արտադրության մեջ, քանի որ այն պաշտպանում է կոռոզիայից և օգնում երկար ժամանակ թարմ մնալ:
 
Հետազոտության հեղինակ Ջենի Քերվայլը մեկնաբանում է.«Մենք գիտեինք այն մասին, որ պլաստմասայի որոշ տեսակների տարաների մեջ պահված հեղուկների օգտագործումը կարող է հանգեցնել օրգանիզմում A բիսֆենոլի քանակության ավելացմանը:
 
Այս հետազոտությունը վկայում է այն մասին, որ պահածոյացված սնունդը կարող է ավելի շատ անհանգստություն պատճառել`   հաշվի առնելով դրա լայն տարածվածությունը»: Ի դեպ, Եվրահանձնաժողովն արգելել է մանկական շշերի արտադրության մեջ այս նյութն օգտագործել:
 
Հեղինակ`   Ն.Ա.
Աղբյուր`   Առողջապահության լրատու

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.