Encyclopedia

Պետություն

Պետությունը քաղաքական իշխանության կազմակերպումն է, որը նպաստում է հասարակական կոնկրետ շահերի իրականացմանը որոշակի տարածքի շրջանակներում:
Պետությունը նաև քաղաքական ինստիտուտների ամբողջություն է, որի գլխավոր նպատակն է հասարակության ամբողջականության պահպանումը:

Պետությունը երկրի կարևորագույն ատրիբուտներից է, որով բնորոշվում է քաղաքական իշխանության կայացումը։ Երկրների պետական կարգը կարող է սահմանվել մի քանի չափանիշերով.

  • ժողովրդավարական արժեքի գնահատում՝ ժողովրադավարականից մինչև ոչ ժողովրդավարական կարգեր՝ ավտորիտարիզմ, դիկտատուրա, ռազմական ռեժիմ, գաղութատիրություն և այլն.
  • եղանակը, որով որոշվում է պետության գլուխը՝ հանրապետություն, միապետություն, աստվածապետություն ևն.
  • փիլիսոփայությունը, որի վրա հիմնված է պետական կարգը՝ կոմունիզմ, կապիտալիզմ ևն։
«Պետական կարգ» և «կառավարություն» հասկացությունները նույնական չեն. հնարավոր է մեկ պետական կարգ (օր. հանրապետություն) ունեցող երկրում գործի առանձնահատուկ կառավարություն։ Իսկ միատար պետություն, դաշնություն (ֆեդերացիա) և միություն (կոնֆեդերացիա) հասկացություներրը վերաբերում են սահմանադրական կարգին։
 
Այստեղ ներկայացված են այն պետական կարգերը, որոնք բնորոշ են նախընթաց և ներկա դարերին.

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.