Encyclopedia

Իրավունք

Իրավունքը հասարակական հարաբերությունների կանոնակարգման եղանակներից մեկն է: Իրավագիտության պատմության ողջ ընթացքում նշվում է, որ իրավունքի մասին խոսելիս պետք է խուսափել ունիվերսալ սահմանումներից: Ներկայիս գիտության մեջ ևս համընդհանուր ճանաչում ունեցող սահմանում գոյթյուն չունի:

Իրավունքի այս կամ այն սահմանումը կախված է այն իրավահասկացումից, որի վրա հիմնվում է այս կամ այն գիտնականը (այսինքն`   իր պատկերացումները իրավունքի մասին): Միևնույն ժամանակ իրավունքի սահմանումները տարբեր դպրոցների կողմից թույլ են տալիս ընդհանրական պատկերացում կազմել այդ հասկացության վերաբերյալ: Այդ պատճառով իրավական գիտության զարգացման համար հատկապես կարևոր է բազմակարծությունը, որին հաճախ դժվար է հասնել քաղաքական իշխանության հետ նրա ավանդական մտերմության պատճառով:

Որոշ սահմանումների համաձայն իրավունքը նույնացվում է իրավական համակարգի հետ (օբյեկտիվ իրավունք կամ ուղղակի օրենսդրություն): Ընդ որում իրավունքը որպես իրավունքի համակարգ արտահայտվում է իրավունքի ակունքներում, իսկ իր իրավական բնույթը որոշվում է իրավական նորմերով: Իսկ երբ խոսքը գնում է իրավական համակարգի մասին, ի տարբերություն իրավունքի համակարգի, սովորաբար ենթադրվում է նաև այլ իրավական երևույթներ, իրավական մշակույթ, իրավագիտակցություն և իրավաիրացում:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.