Health Corner

Երգելն օգնում է ինսուլտից հետո

Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը: Պարզվել է, որ խոսքի խանգարումներով անձինք ավելի հաջողությամբ են սկսում երգել, քան խոսել:

Նրանք երգի միջոցով ավելի դյուրին են ձևավորում իրենց խոսքը, կարողանում են արտահայտել իրենց մտքերն ու ցանկությունները:

 
Բժշկական մեթոդը, որը դեռևս 30 տարի առաջ է փորձարկվել, անվանվել է «տոնային-երաժշտական թերապիա»:
 
Բժիշկը, փաստորեն, իր հիվանդներին օրը կես ժամ երգեցողություն է սովորեցնում: 15 շաբաթ հետո          երաժշտության միջոցով խոսքի խանգարումներով հիվանդ անձինք կարողանում են շփվել շրջապատի հետ:
 
Աղբյուրը`   Առողջապահության լրատու 11
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company