Health Corner

Վիտամինների կամ հանքային նյութերի պակասը կարող է ավելացնել տարիքային հիվանդությունների քանակը

Սելեն անունով հանքանյութի վերլուծությունը ցույց է տվել, որ սելենի օգտագործումը կարող է օգնել տարիքի հետ կապված հիվանդությունների դեմ, ինչպիսիք են, օրինակ, իմունային դիսֆունկցիան, սիրտ-անոթային հիվանդությունները, քաղցկեղը:

 

Օակլենդ քաղաքի հետազոտական ինստիտուտի աշխատակիցներ Բրյուս Էիմսոնի և Ջոիս Մակ Քենի նախաձեռնությամբ հետազոտություն է մշակվել, որ ստուգեն «տեսակավորման» տեսությունը, որն առաջարկում է վիտամինների և հանքային նյութերի ընդունման նոր չափանիշներ՝ հաշվի առնելով ծերության հետ կապված ներքին երկարատև վնասվածքները:


Տեսակավորման տեսությունը բացատրում է, թե ինչու ծերության հետ կապված  հիվանդությունները կարող են լինել էվոլյուցիայի ընթացքում հայտնված մեխանիզմների հետևանքները, որպեսզի պաշտպանեն  մետաբոլիկ գործընթացները վիտամինների և հանքանյութերի կարճաժամկետ կրճատումից:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company