Encyclopedia

Մայր Երկրի օր

Ապրիլի 22-ին ողջ աշխարհում նշվում է Մայր Երկրի օրը: Տոնը նշելու ավանդույթը ձևավորվել է ԱՄՆ-ում դեռևս 1970-ական թվականներին: Տոնը պաշտոնապես սկսել են նշել 2010 թվականից:

Օրվա խորհուրդը մարդկության ուշադրությունը մեր մոլորակի բնապահպանական խնդիրների վրա հրավիրելն է: Այս օրը յուրաքանչյուրը պետք է խորհի և սրտացավորեն վերաբերվի Երկիր մոլորակին: 

 

Ինչպես հավաստում են օրը նշելու նախաձեռնողները, խոսքն այսպես կոչված «փոքրիկ գործերի» մասին է, որոնք կարող են օգուտ բերել շրջակա միջավայրին:
 
Օրինակ`   մարդիկ կարող են խելամիտ կերպով և խնայողաբար օգտագործել ջուրը, էներգիան, այս օրը մեքենայով երթևեկելու փոխարեն հեծանվով տեղաշարժվել և այլն:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.