Encyclopedia

Սահմանաքարեր

Սահմանաքարեր, հողաբաժանումները նշող կոփածո հատուկ քարեր հին Հայաստանում: Դրվել են գյուղերի ու ագարակների սահմանագլուխներին՝ Արտաշես Ա թագավորի ձեռնարկած հողային բարեփոխումների կապակցութամբ: Մովսես Խորենացու այս հաղորդումը հաստատվում է Սևանա լճի առափնյա շրջաններում, Սպիտակում և Սյունիքում հայտնաբերված մոտ մեկ տասնյակ սահմանաքարերուվ, որոնց վրա կան Զարեհի որդի Արտաշես արքայի անունով արամեերեն արձանագրություններ:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.