Encyclopedia

Պանկալիայի ճակատամարտ

Սատրապական Հայաստանի XII ապստամբության պայմաններում վճռական ընդհարման համար Վարդ Սկլերոսի, եղբայրներ Գրիգոր և Բագրատ Բագրատունիների ու Զափրանիկ Մոկացու գլխավորած ապստամբները ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները մոտեցան Վարդ Փոկասի գլխավորած կառավարական բանակին ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին:

Մարտի ընթացքը

  • I փուլ – Ապստամբները ու նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները անցան հարձակման և ստիպեցին կառավարական բանակին նահանջել: Այս ընթացքում Վարդ Փոկասը մարտադաշտում հանդիպեց և հեծյալ մենամարտ ունեցավ Վարդ Սկլերոսի հետ: Վերջինս թրի հարվածով վիրավորեց իր հակառակորդին, սակայն դրա փոխարեն Փոկասը գուրզի հզոր հարված հասցրեց Սկլերոսին և շշմեցրեց նրան: Չնայած դրան`   կառավարական բանակի վիճակը շարունակեց ծանրանալ:
  • II փուլ – Մարտադաշտ հասավ Հովհան-Թոռնիկ Մամիկոնյանի ու իշխանաց-իշխան Ջոջիկի գլխավորած Արտանուջի թագավորության հեծյալ գունդը և, թիկունքից հարվածելով Վարդ Սկլերոսի բանակին, խուճապի մատնեց նրան ու հարկադրեց փախուստի:
  • III փուլ – Ուժերը վերադասավորած կառավարական բանակը անցավ հակահարձակման և, Արտանուջի թագավորության հեծյալ գնդի օգնությամբ հասցնելով ճակատային ու թիկունքային համակցված հարվածներ, ծանր պարտության մատնեց հակառակորդին:
Մարտից հետո
 
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 1.000, դաշնակիցները`   մոտ 13.000, պարտվողներից հայերը՝ մոտ 13.000, դաշնակիցները`   մոտ 20.000 զինվոր: Սատրապական Հայաստանի XII ապստամբությունը ճնշվեց: Վարդ Սկլերոսը, Կոստանդինը և Ռոմանոսը հեռացան Արաբական խալիֆություն, որտեղ բանտարկվեցին:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.