Encyclopedia

Ռագեաս դաշտի ճակատամարտ

Թափ առնող Սատրապական Հայաստանի XII ապստամբության պայմաններում Վարդ Սկլերոսի ու նրա եղբայր Կոստանդինի, Կոստանդին Գավրասի, եղբայրներ Գրիգոր և Բագրատ Բագրատունիների ու Զափրանիկ Մոկացու գլխավորած ապստամբները և նրանց կազմում գտնվող Հայ ռազմիկները մոտեցան կառավարական բանակին ու նրա կազմում գտնվող Հայ ռազմիկներին և մարտակարգ ընդունեցին:

Ապստամբների բանակի կենտրոնը գլխավորում էր Վարդը, աջ թևը`   Կոստանդինը, իսկ լիովին հայ ռազմիկներից կազմված ձախ թևը`   Կոստանդին Գավրասը:

Մարտի ընթացքը
  • I փուլ – Ապստամբների բանակի թևերը անցան հարձակման և ջախջախեցին ու փախուստի մատնեցին հակառակորդ բանակի թևերին:
  • II փուլ – Ապստամբները փախուստի մատնեցին նաև կառավարական բանակի կենտրոնը:
  • III փուլ – Ապստամբները սկսեցին հետապնդել ու կոտորել թշնամու փախչող մնացորդներին: "Քաջաբար մարտնչում էին Հայոց զորքերը և սարսափահար անում հունական զորքին...",- այս կապակցությամբ հայտնում է Ստեփանոս Տարոնացին:
Մարտից հետո
 
Հաղթողներից հայերը կորցրին մոտ 2.000, դաշնակիցը`   մոտ 3.000, պարտվողներից հայերը՝ մոտ 300, դաշնակիցը`   մոտ 15.000 զինվոր: Ճակատամարտը պայմաններ ստեղծեց ապստամբության հետագա հաջող զարգացման համար:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.