Encyclopedia

Մատթևոս Ա Կոնստանդնուպոլսեցին ընտրվեց կաթողիկոս

Մատթևոս Ա Կոնստանդնուպոլսեցին (Չուհաճյան) 1858 թվականի մայիսի 17-ին ընտրվել է կաթողիկոս (1858-1865 թթ.): Հաջորդել է Ներսես Ե Աշտարակեցուն: Ծնվել է 1802թ.-ին Կոստանդնուպոլսում:

1826թ.-ին օծվել է վարդապետ, ապա Կոստանդնուպոլսի Ստեփանոս Աղավնի պատրիարքի հրամանով աշխատակցել Գրիգոր Փեշտիմալճյանի կողմից իրականացվող «Հայսմավուրքի» տպագրությանը: 1838թ.-ին օծվել է եպիսկոպոս: 1844թ.-ին ընտրվել է Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարք:

 

1845թ.-ին վերաբացել է դեռևս 1845թ.-ից փակված Սկյուտարի Հայոց ճեմարանը, հիմնադրել նոր դպրոցներ: 1855թ.-ին ընտրվել է Հոգևոր ժողովի ատենապետ: Ամենայն Հայոց կաթողիկոս է ընտրվել 1858թ.-ի մայիսի 17-ին, օծվել 1859թ.-ի օգոստոսի 15-ին:
 
1861թ.-ին հաստատել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի սահմանադրությունը: Կաթողիկոսական գահին Մատթևոս Ա Կոնստանդնուպոլսեցուն հաջորդել է Գևորգ Դ Կոստանդուպոլսեցի Քերեստեճյանը: Մահացել է 1865 օգոստոսի 22-ին Վաղարշապատում և ամփոփվել է Սուրբ Գայանե վանքի գավթում:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.