Health Corner

Սպորտային միջոցառում. Հայաստանի փոխպատվաստված օրգանով մարդկանց առաջին սպորտային խաղեր

Մեծարգո պարոն / տիկին,
Հրավիրում ենք Ձեզ`   մասնակցելու փոխպատվաստված օրգանով մարդկանց հայկական առաջին սպորտային խաղերի պաշտոնական բացման արարողությանը,

2013թ. մայիսի 17-ին ժամը`   15։00-ին Դինամո մարզադահլիճում
Հասցե. ք. Երևան, Վարդանանց 69

 

Պրոֆ. Արա Բաբլոյան       Սամվել Գրիգորյան

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ

Գիտական ղեկավար     

  Փոխպատվաստված մարդկանց

հայկական ասոցիացիայի նախագահ

 

Լրացուցիչ տեղեկության համար զանգահարեք`   28-55-98

 

Միջոցառումը ծրագրված է անցկացնել 2 օր

 

Միջոցառումը սկսվում է 15.00-ին «Դինամո» մարզադահլիճում, որն ամբողջությամբ պատրաստված կլինի միջոցառման անցկացման համար: Դրսում կլինի կարմիր գորգ, իսկ ներսում տեղադրված կլինեն ցուցանակներ, միջոցառման համար կհավաքվի հատուկ բեմ`   իր լուսավերությամբ (բեմ, լույս, ֆերմաներ):


Հանդիսությունը կվարի մեկ հաղորդավար. Արսեն Գրիգորյան:


Բացմանը ներկա կլինեն  միջոցառման կազմակերպիչներն ու պատվավոր հյուրերը:


Օր առաջին.


Միջոցառման հանդիսավոր բացում

Միջոցառման  սկզբում հանդիսավարը կներկայացնի միջոցառման նպատակը, ապա մասնակիցներին, ովքեր հիմնի ներքո հանդիսավոր կմտնեն հրապարակ, նրանց միջոցով կանցնեն նաև միջոցառման կազմակերպիչները: Որից հետո խոսքը կտրվի կազմակերպիչներին, ինչպես նաև ողջույնի պոսքով հանդես կգան ներկա հյուրեր (30 րոպե):

 

Ողջույնի խոսք
    ՀՀ Ազգային Ժողովի Առողջախահության հանձնաժողողովի նախագահ, Արաբկիր բժշկական համալիրի գիտական ղեկավար, Հայաստանում փոխպատվաստման ծրագրի հիմնադիր՝ պրոֆեսոր Արա Բաբլոյան
    ՀՀ Առողջապահության նախարար՝ պրոֆեսոր Դերենիկ Դումանյան
    Համաշխարհային տրանսպլանտ սպորտային խաղերի հիմնադիր և կոմիտեի նախագահ՝ Մորիս Սլապակ
    Աստելաս Ֆարմա Յուրոպ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արմեն Հակոբյան

 

Միջոցառման հանդիսավոր բացմանը կհաջորդի մրցումների փուլը:


Առաջին օրը մրցումները կանցկացվեն.

16:30-17:00 Դինամո մարզադաշտում տեղի կունենան փոքր թենիսի մրցումները:
20:00 Արենա Բոուլինգում՝ բոուլինգի մրցումները


Ամբողջ ընթացքում մասնակիցների պայքարին կհետևեն հատուկ մարզիչները, ովքեր կգրանցեն մրուցմների տվյալները:


Օր երկրորդ.


“Ակվատեկ” համալիրում տեղի կունենա լողի և վազքի մրցումները
2-րդ օրը նույնպես յուրաքանչյուր սպորտաձև կունենա իր մարզիչը, որը կհետևի մասնակիցներին:

 

2-օրյա մրցումները լինելու են բաց բոլորի համար, ցանկացողները կարող են հետևել դրանց:

 

Մինչ մրցանակաբաշխությանն անցնելը մեծ էկրանի վրա կցուցադրվեն սյուժեներ, որոնք կներկայացնեն հաղթող մասնակիցներին և կպատմեն նրանց մրցումների ու մասնակցած սպորտաձևի մասին: Կազմակերպիչների ու հյուրերի խոսքից հետո տեղի կունենա հանիսավոր մրցանակաբաշխությունը:


Քննարկել`   ով է հանձնում մրցանակները: Այնուհետև մրցանակներ ունեն հանձնելու որոշ կազմակերպություններ:
Հաղթողների կհանձնեն շքանշաններ ու նվերներ: Ինչպես նաև նրանց կշնորհավորեն հայկական էստրադայի աստղերը:
Բոլոր մրցումները նկարահանվելու են դրանց մասին պատմող ռեպորտաժները ցուցադրվելու են Արմնյուզ Հ/Ը-ով:


Միջոցառման պաշտոնական փակումը տեղի կունենա “Դինամո” մարզադաշտում, ժամը 17:00-ին:

Սկզբնաղբյուր. ԱՍՏԵԼԼԱՍ ՖԱՐՄԱ ՅՈՒՐՈՓ Բ.Վ. ներկայացուցչությունը Հայաստանում
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company