Health Corner

Տիբեթյան ավանդական մերսում Կու-Նյո` արտաքին թերապիա (բուժգործողություն)

Տիբեթյան ավանդական բժշկությունում վեց հիմնական արտաքին թերապիա (բուժգործողություն) կա, դրանք հետևյալն են`   արյունաթողություն (որը կիրառում են քրոնիկական հիվանդությունների դեպքում մարմնի 77 կետի վրա), այրում (այն կիրառում են մարմնի հատուկ կետերի վրա), թրջոցներ, բալնեոթերապիա, Կու-Նյո bsku тпуе)մերսում, ակուպունկտուրա:

Տիբեթյան ավանադական Կու Նյո մերսումը համալիր թերապիա է, որի հիմքում մարդու բուժման ավանդական մեթոդներն ու եղանակներ են, այն և կանխարգելում է, և բուժում է: Տիբեթյան բժշկությունում հիվանդությունը բնորոշվում է որպես  մարդու օրգանիզմի բոլոր համակարգերի էներգետիկ և օրգանական հավասարակշռության խախտում: Հիվանդությունը սկսվում է  օրգանիզմի ֆիզիոլոգիական էներգիայի ապահավասարակշռությունից: Տարբեր հանգամանքների պատճառով առաջացած բացասական զգացմունքները, կլիման, տարվա եղանակները, ոչ ճիշտ սննդակարգը և վարքագիծը բացասական ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա, որը դրսևորվում է ֆիզիկական և հոգեբանական վատ ինքազգացողությամբ: Նման տկարությունները հիվանդության պատճառ են դառնում:

Բուժումն սկսելուց առաջ  ախտորոշում է կատարվում որոշելու համար, թե հիվանդության որ տեսակին է պատկանում պացիենտի տկարությունը: Հակառակ դեպքում մերսումը ճիշտ չի կատարվի և արդյունավետ չի լինի:

Ախտորոշիչ մեթոդներն են.

  • պացիենտի զննում. մարմնակազմի ձևերի ու չափերի արտաքին հետազոտություն, մաշկի գույնի, մազերի, ատամների, եղունգների, աչքերի, քթի, լեզվի  վիճակի զննում: Հետազոտության են ենթարկվում նաև  լորձը, կղանքը, փսխուքը, մեզը. 
  • շոշափում. պացինետի մարմինը պետք է շոշափել, որոշելու համար մարմնի ջերմաստիճանը, բուշտերը կամ ուռուցքային գոյացությունները: Շոշափվում են նաև մաշկը, մազերն ու եղունգները.
  • զննվում է պացիենտի երակազարկը, տիբեթյան ախտորոշման մեջ կարևոր փուլերից մեկն է, որտեղ ըստ երակազարկի որոշվում է պացիենտի ներքին օրգանների վիճակը և  հիվանդության բնույթը.  
  • պացիենտի հետ հարցում է անցկացվում, որի ընթացքում պարզվում են հիվանդության և ախտանշանների պատճառները:

Ախտորոշման փուլում կարևոր է ճիշտ ճանաչել առաջնային (հոգեզգայական մակարդակը) և երկրորդային (կլիմա, տարվա եղանակ, հրահրող գործոններ, սնունդ, կենսակերպ) պատճառները, որոնք հրահրել են հիվանդությունը:

Լիակատար ախտորոշումից հետո կարելի է արդեն ընդհանուր բուժման մեթոդները կիրառել, որոնք ընդունված են տիբեթյան ավանդական Կու Նյո մերսման մեջ`   մարդու հիվանդության պատճառ դարձած խախտված հավասարակշռությունը վերականգնելու համար:

Կու Նյո Չին (bsku тпуе phyis) տիբեթյան մերսման լրիվ անվանումն է, որը մերսման երեք տեսակ է ներառում. Կու`   յուղ կամ քսուք, Նյո`   մերսում, Չի`   քսուքի մնացորդների մաքրում:  

Մերսման առաջին հատվածի`   Կուի ժամանակ բնական յուղը կամ քսուքն է տարածվում, մերսվում են հոդերը, մարմինը տաքանում է: Երկրորդ մասը`   Նյոն, Արևմուտքում առավել տարածված մերսումն է, նախավարժանքի պես մի բան, մարմնին մատնահարվածներ են տեղում, մաշկի, մկանների, էներգետիկ կետերի և էներգետիկ ուղիների (մերիդիանների) վրա ճնշումներ են կատարվում: 

Պացիենտի որոշակի վիճակը և բուժման սխեման որոշելուց հետո ընտրվում է համապատասխան քսուքը, օգտագործվում են քնջութի, կոկոսի, սանդալի, ձիթապտղի, արևածաղկի յուղերը`   առանց խառնուրդի կամ էլ ավելացվում են տարբեր տեսակների դեղաբույսեր, սերմեր, օրինակ մուսկատ ընկույզ, անիսոն, ուրց, զաֆրան, կոճապղպեղի արմատ, կամ հիլ: Յուղն ընտրում են ըստ տարվա եղանակի, ձմռանը ավելի շատ կիրառվում են սերուցքային ծագման բացգույն յուղերը (գխի), ամռանը`   ցանկացած բուսայուղ, գարնանը`   կենդանական ճարպի հիմքով պատրաստված քսուքները:

Տիբեթյան մերսման տեսակներն են.

  • յուղային մերսում,
  • հոդային,
  • մկանային,
  • կետային,
  • մերդիանների մերսում (էներգետիկ ուղիներ):

Յուղային մերսումը (Չուկ Պա) կատարվում է գործողությունների հետևյալ հաջորդականությամբ. յուղը տարածվում է գլխին, դեմքին, պարանոցին, կրծքավանդակին, որովայնին, ձեռքերին, ոտքերին, թիկունքին: 

Հոդերի մերսում (Ցիտ Ջոր)`   մերսվում են ուսային, արմնկային, ճաճանչադաստակային, ձեռքերի դաստակների մանր հոդերը, ոտքերի հոդերը, կոնքազդրային, ծնկային, սրունքաոտնաթաթային հոդերը և ողնաշարի պարանոցային հատվածի հոդերը:

Մկանային մերսումը (Նյո) աշխատանքի հատուկ տեխնիկա է պահանջում ողնաշարի, գլխի, դեմքի,  կրքավանդակի, որովայնի, ձեռքերի և ոտքերի մկանների հետ, ինչպես նաև ողնաշարի հատվածների և ջղերի հետ: 

Կետային մերսումը (Սանգ Միգ) նախատեսում է հատուկ կետերի մերսում, որոնք կիրառվում են արտաքին բուժգործողություններում (արյունաթողություն, ձողիկներով բուժում(Յուկ Չո), ասեղնաբուժություն), ինչպես նաև ֆիքսված կետերի մերսում, որոնք ցուցված են կոնկրետ հիվանդության բուժման համար և հիվանդության ընթացքում դրսևորված հիվանդ կետերի մերսում: 

Մերիդիանների մերսումը նախատեսում է երեք թաքնված ուղիների, ներքին օրգանների հետ կապված 13 ներքին ուղիների, ինչպես նաև վերջույթներով անցնող արտաքին ուղիների խմբի հետ կատարվող աշխատանքները: 

Այդ մակերեսային ուղիները կապված են մկանային համակարգի, ջղերի, հանգույցների, նյարդերի հետ: Դրա համար էլ որոշ պատճառներ, ինչպիսիք են ֆիզիկական կտրուկ շարժումները, վերքերը, հարվածներից կամ այլ պատճառներով առաջացած կոնտուզիաները, դժբախտ պատահարները, ինֆեկցիաները, թունավորումները  կարող են խախտել դրանց գործառույթները և շրջանառվող էներգիաները: Դրա հետևանքով առաջանում են խնդիրներ, օրինակ պարալիզ, գլխապտույտ, հիշողության կորուստ, վերջույթների թուլություն, չափազանց նիհարություն: 

Եթե շարժվելիս ցավեր են առաջնում, կամ խանգարվել է շարժունակությունը, այդ ուղիների մերսումը շատ արդյունավետ է գործառույթների, էներգիայի հավասարակշռության վերականգնման առումով: Քանի որ ուղիները կապված են ներքին օրգանների և օրգանիզմի տարբեր գործառույթների հետ, այդ ուղիների մերսումը օգտակար է նաև կանխարգելման առումով, նույնիսկ որևէ կոնկրետ հիվանդության բացակայության դեպքում:  

Հատուկ ուշադրություն է դարձվում յուղի մաքրման վրա (Չի) (Չի -ի բժշկական անվանումը`   Դրիլ Չի (dril phyis), անհրաժեշտ է մաքրել մաշկի ծակոտիները, որպեսզի բացվեն քրտնագեղձերը, քանի որ թերապիայի ժամանակ ներքին որոշ թունավորման պատճառով դրանք խցանվում են: Յուղը մաշկից մաքրվում է ալյուրով, ջրով, սրբիչով, ընդ որում, տարբեր ալյուրներ են օգտագործվում, ոլոռի, գարու, որոնց դեղաբույսեր են ավելացվում:   

Մերսում չի կատարվում քաղցած վիճակում, քանի որ դա կարող է ավելացնել էներգիայի ապահավասարակշռությունը, ինչպես նաև, չի կարելի ուտելուց անմիջապես հետո, քանի որ դժվարություններ կարող են առաջանալ  մարսողության առումով, նվազում է նաև ներքին ջերմությունը, որն անհրաժեշտ է մարսողության համար: Մերսումը հարկ է սկսել ուտելուց 2 ժամ հետո:   

Քսուքի օգտագործմամբ մերսում չի հանձնարարվում որոշ հիվանդությունների դեպքում.

  • մարսողության խանգարումներ, կոնքի հատվածում ռիգիդայնություն.
  • ալերգիայի առկայություն`   քսուքի, մետաղների, այդ թվում, թանկարժեք մետաղների  հանդեպ.
  • այտուցներ, որոնք ուղեկցվում են մարմնի բարձր ջերմաստիճանով: 

Ճնշող շարժումներով մերսում չի թույլատրվում ոսկրերի կոտրվածքների և նյարդերի ֆիզիկական վնասման դեպքում, ինչպես նաև, եթե առկա են.

  • ինֆեկցիոներ հիվանդություններ,
  • ուռուցքաբանական հիվանդություններ,
  • մարմնի բարձր ջերմաստիճան,
  • թունավորումներ,
  • թունավոր կենդանիների և միջատների խայթոցներ,
  • մենստրուալ առատ արյունահոսություն,
  • բաց վերքեր:

Պացիենտների մոտ որոշ դեպքերում կարող են լինել սրտխառնոց, գլխացավ, փսխոց: Նման դեպքերում մերսումը դադարեցվում է, սառը թրջոցներ են դրվում, ընդմիջում է տրվում, մինչև ինքնազգացողության վերականգնումը: 

Երբեմն կարող է լինել դյուրագրգռություն, անհանգստություն, դող, գլխապտույտ և նման այլ ախտանշաններ: Այս դեպքում ևս մերսումը դադարեցվում է, պացիենտի շուրջ բոլորը կարելի է տիբեթյան բույրեր ծխեցնել: 

Տիբեթյան Կու Նյո մերսման սեանսների քանակն ու տևողությունը, ինչպես նաև մեթոդը որոշվում է բժշկի հետ նախնական խորհրդակցությունից հետո, երբ որոշվում է պացիենտի առողջական վիճակը և նրա հիվանդությունները: Սկզբնական փուլում բժիշկը ախտորոշում է կատարում`   զննում, հարցումներ, շոշափում, առաջնային մերսում, պացիենտի ընդհանուր վիճակի վերաբերյալ լիակատար պատկերացում կատարելու նպատակով, այնուհետև մշակվում է  բուժման պլանը, տիբեթյան մերսման այս կամ այն մեթոդի կիրառման հաջորդականությունը:  

Մերսման միջին տևողությունը 1,5-2 ժամ է: Փուլերը նույնպես ընտրվում են ըստ բուժման մեթոդի, բայց միջինը պահանջվում է 7-10 փուլ կանխարգելման կամ հիվանդության բուժման համար (շաբաթը 1-3 անգամ), որին հաջորդում է հիվանդի վիճակի հետագա հսկողությունը: 

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company