Health Corner

Մեդիտացիան փրկում է սիրտն ու անոթները

Մեդիտացիա կատարողները նշում էին, որ նվազել է սթրեսի մակարդակն ու նյարդային գրգռվածությունը, նրանց մոտ նաև իջել է զ/ճ-ն: Հետազոտողների խմբի ղեկավար Ռոբերտ Շնեյդերը նշում է, որ մեդիտացիան ակտիվացնում է օրգանիզմի թաքնված ռեսուրսները և, այն սկսում է ինքն իրեն բուժել:

 

Արևելյան այնպիսի պրակտիկաներով, ինչպիսին, օրինակ յոգան և մեդատացիան է, ներկայումս ոչ-ոքի չես զարմացնի: Անցյալ դարի 60-ական թվականներից սկսած, Արևմուտքն այս տեխնիկաներով շատ տարվեց: Օրինակ, մեդիտացիայի հանրաճանաչությանը նշանակալիորեն նպաստեցին «Բիթլզ» խմբի անդամները, ովքեր քիչ ժամանակ չէին տրամադրում դրա յուրացմանը, այն համարելով մտքի  մաքրման արվեստ`   գիտակցության և  կենտրոնացման ճանապարհով:

 

Այդ ժամանակներից սկսած, գիտությունը շատ հետազոտություններ է անցկացրել այն առումով, թե մեդիտացիան ինչպես է ազդում մարդու վրա: Հայտնաբերվել է կապը մեդիտացիայի և նյութափոխանակության փոփոխությունների, զարկերակային արյան ճնշման, գլխուղեղային ակտիվության, հոգեկան գործընթացների միջև:  Եվ ահա, այս թեմայով գիտական աշխատանքների թվին ավելացավ ևս մեկը`   Վիսկոնսինի (ԱՄՆ) բժշկական քոլեջի հետազոտողների կողմից:

 

Նրանք որոշեցին ուսումնասիրել տրանսցենդետալ մեդիտացիայի ազդեցությունը, այսինքն, մեդիտացիա, որը կենտրոնացնում է մարդու ուշադրությունը ձայների վրա (օրինակ, «Օմ» կամ այլ ուրիշ մանտրայի հնչյունի վրա): Հետազոտողները սրտային խնդիրներ ունեցող հիվանդներին առաջարկեցին օրական 2 անգամ, 20 րոպե կիրառել տրանսցենդետալ մեդիտացիան: Արդյունքում, մեդիտացիայով զբաղվող խմբի անդամների մոտ գրեթե լիովին նվազեցին ինսուլտի, ինֆարկտի կամ այլ ուրիշ պատճառներից մահվան դեպքերը: Արդյունքը տպավորիչ էր. մահացությունը 48%-ով ավելի քիչ էր, համեմատած հսկողական խմբի անդամների հետ, ովքեր կատարում էին ավանդական հանձնարարականները (դրա մասնակիցները հաճախում էին «առողջության դպրոց», որտեղ նրանց սովորեցնում էին առողջ ապրելակերպի, ճիշտ սննդի և ֆիզկուլտուրայի մասին):

 

Մեդիտացիա կատարողները նշում էին, որ նվազել է սթրեսի մակարդակն ու նյարդային գրգռվածությունը, նրանց մոտ նաև իջել է զ/ճ-ն: Հետազոտողների խմբի ղեկավար Ռոբերտ Շնեյդերը նշում է, որ մեդիտացիան ակտիվացնում է օրգանիզմի թաքնված ռեսուրսները և, այն սկսում է ինքն իրեն բուժել: Հետազոտողներն  ընդգծում են մեկ օրիանաչափություն. ինչքան  շատ է մարդը մեդիտացիայով զբաղվում, այնքան նրա մոտ ցածր է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: Եվ դա լիովին տրամաբանական է: Բազմաթիվ հետազոտությունների արդյունքներն ապացուցել են, որ մեդիտացիան հանգստանալու, նյարդերը թուլացնելու, սթրեսից (հատկապես, սթրեսն է մեծ մասամբ տկարությունների պատճառ դառնում) ազատվելու ամենալավ միջոցն է: Երբ վերանում է ավելորդ լարվածությունը, մարմինը կարող է ազատված էներգիան օգտագործել ինքնավերականգնման նպատակով:

 

Այնուամենայնիվ, մեդիտացիան ունի ևս մեկ  բացառիկ հատկություն. այն ակտիվացնում է ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր պահուստները: Դա տեղի է ունենում ուշադրության կենտրոնացման և մտքի ազատումն ավելորդ ինֆորմացիայից ունակությունների աճի հաշվին: Որպեսզի հասկանալ, թե ինչպես է դա կատարվում, այնան էլ անհրաժեշտ չէ դիմել չինական կամ հնդկական փիլիսոփայական մեկնաբանություններին: Բավական է օգտվել ժամանակակից  գրականությունից, որտեղ մանրամասն նկարագրված են մեդիտացիայի կանոններն ու կիրառման մեթոդները:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Med-Practic Company