Encyclopedia

Հիմնվել է Հաճնի հայրենակցական ընդհանուր միությունը

Հաճնի հայրենակցական ընդհանուր միությունը հիմնվել է 1927թ.-ի մայիսի 30-ին ԱՄՆ-ի Ռոչեստր քաղաքում (Նյու Յորքի նահանգ)։ Միավորել է տարբեր երկրներում ապաստանած հաճնցիների ստեղծած հայրենակցական միությունները։ Կենտրոնը Չիկագոն էր։

1928թ.-ից Մարսելում (Ֆրանսիա) հրատարակվող «Հաճն» ամսագիրը ճանաչվել է Հաճնի հայրենակցական ընդհանուր միության պաշտոնաթերթ։ 1933թ.-ին միության կենտրոնը տեղափոխվել է Լոս Անջելես, ապա՝ Բուենոս Այրես։

 

1925թ.-ի ներգաղթի ժամանակ և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մեծ թվով հաճնցիներ ներգաղթել են Հայաստան։ Հաճնի հայրենակցական ընդհանուր միության խնդրանքով 1958թ.-ին Հայաստանում հիմնվել է Նոր Հաճն քաղաքատիպ ավանը։

 

1972թ.-ին միության նախաձեռնությամբ Նոր Հաճնում կանգնեցվել է Հաճնի հերոսամարտին (1920թ.) նվիրված հուշարձան։ Միությունը մասնաճյուղեր ունի Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի մի շարք քաղաքներում։

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.