Encyclopedia

Անանասի օր

Ամեն տարի՝ հունիսի 2-ին, Թաիլանդի Լամպանգ մարզում անցկացվում է Անանասի փառատոն: Թաիլանդում այս մրգի օգտակար հատկությունները շատ բարձր են գնահատվում:

Այն հարուստ է կյանքի համար կարևոր A, B և C վիտամիններով, յոդով և այլ օգտակար նյութերով: Անանասի փառատոնի ժամանակ երգերն ու պարերը չեն դադարում, այս ամենը տևում է երեք օր:

 

Այս ընթացքում պարտադիր կերպով տեղի է ունենում գյուղատնտեսական վաճառք-ցուցահանդես և անանաս արտադրողների ու վերամշակողների սեմինարներ:

 

Գլխավոր հյուրասիրությունը, իհարկե, համարվում է քաղցր և հյութեղ անանասը, իսկ փառատոնի վերջին օրն անցկացվում է «Միսս անանաս» մրցույթը:

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.