Encyclopedia

Վասկո դա Գամա

Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանի խոշորագույն ներկայացուցիչներից մեկն է Վասկո դա Գաման: Նա հայտնագործել է Եվրոպայից Հնդկաստան տանող շուրջաֆրիկյան ծովային ուղին:
Պորտուգալացի ծովագնացը բազմիցս մասնակցել է դեպի Աֆրիկայի ափերը կազմակերպված մի քանի արշավախմբերի, ապա նշանակվել է դեպի Հնդկաստան տանող ճանապարհը գտնելու համար կազմակերպված արշավախմբի ղեկավար: Այդ նպատակով 1497թ-ի հուլիսի 8-ին երեք նավերով («Սան Գաբրիել», «Սան Ռաֆայել», «Բերրիու») դուրս է եկել նավարկության, անցել Աֆրիկայի ատլանտյան ափով, շրջանցել Բարեհուսո հրվանդանը, հասել Զամբեզի գետի գետաբերան, ապա Աֆրիկայի արևելյան ափերով անցել Մոզամբիկի նեղուցը և 1498թ. հասել Կալիկուտ (Հնդկաստան): 1502–03 և 1504թթ. կատարել է ևս 2 ճանապարհորդություն դեպի Հնդկաստան: 1524թ. փոխարքա է նշանակվել Հնդկաստանում, 3-րդ անգամ մեկնել է այնտեղ, բայց, շատ չանցած մահացել է:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.