Health Corner

Ծիրանի օգտակար հատկությունները

Դիետոլոգները վաղուց համակարծիք են այն հարցում, որ հղի կանանց ու երեխաների համար կարող է շատ օգտակար լինել ծիրանը: Երկաթի մեծ քանակության շնորհիվ ծիրանի հյութը լավացնում է արյուն մատակարարող օրգանների աշխատանքը:
Ըստ բազմաթիվ հետազոտությունների`   կերակրացանկում թարմ ծիրանի կամ չրի առկայությունը բավականին լավ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:
 
Հատկապես ավելորդ քաշ ունեցող մարդկանց կամ սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում օգտագործել ծիրան:
 
Օրգանիզմի կարոտինի օրական պահանջը կարելի է բավարարել 150գ ծիրանի հյութ խմելով: 100գ ծիրանն արյունաստեղծ համակարգի վրա ազդում է այնպես, ինչպես 250գ թարմ լյարդը:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.