Health Corner

Պայքար աչքերի տակ գոյացած պարկերի դեմ

Աչքերի տակ կարող են պարկեր գոյանալ ալկոհոլի շատ գործածության, անբավարար քնի կամ արյան դանդաղ շրջանառության հետևանքով: Այն կարող է նաև ժառանգական բնույթ կրել:
Որոշ մասնագետներ կարծում են, որ պատճառը դեմքի այդ հատվածներում ներմաշկային ճարպի բացակայությունն է: Դրան կարող է նպաստել նաև ակտիվ քրտնարտադրությունը և ուժգին հոգնածությունը: 
 
Պարկերի համար հանգստացնող հրաշալի միջոցներ են մաղադանոսով կամ հում կարտոֆիլով պատրաստված դիմակները: Կարող եք պարզապես մաքրել կարտոֆիլը, քերիչով անցկացնել ու լցնել թանզիֆի վրա:
 
Այն 15-20 րոպե պահել աչքերի վրա: Մաղադանոսը լվացեք, դրեք աչքերի վրա: Այս դեպքում օգտակար են այն միջոցները, որոնք ակտիվացնում են արյան շրջանառությունը:
 
Աղբյուրը`   Doctors.am
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.