Encyclopedia

1790թ.-ի այս օրն առաջին անգամ երկնաքար ընկավ

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ գասկոնական Բարբոդան քաղաքի մոտակայքում, 1790թ.-ի հուլիսի 24-ին երկնաքար ընկավ: Այդ մասին անմիջապես հաղորդեցին Գիտությունների ակադեմիային:

Չնայած այս դեպքը տեղական մարմինները պաշտոնապես ընդունեցին`   ակադեմիկոսներից մեկը՝ Կլոդ Բերթոլին, հայտարարեց. «Ինչ ցավալի է, որ ինքնավար շրջանն արձանագրություն է կազմում հեքիաթների հիման վրա այն դեպքում, երբ այս երևույթը չի կարելի բացատրել ո՛չ ֆիզիկական օրենքներով, ո՛չ խելքին մոտ ինչ-որ բանով»:

 

Համոզված լինելով, որ գասկոնները միշտ էլ վառ երևակայություն են ունեցել, գիտնականները որոշում ընդունեցին, ըստ որի՝ բնակիչները չպետք է այլևս ուշադրություն դարձնեին նման երևույթներին:

 

Նույնիսկ 18-րդ դարի վերջում գիտնականները չէին հավատում, որ երկնաքարերն ընկնում են երկրի վրա տիեզերքից: Միայն 1803թ. երկնաքարերի ծագման տեղեկատվությունը պաշտոնապես ճանաչվեց: 

 

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.