Encyclopedia

Ռոբին Վան Պերսի

1983թ.-ի օգոստոսի 6-ին Ռոտերդամում ծնվել է հոլանդացի ֆուտբոլիստ Ռոբին Վան Պերսին: Նա իր ֆուտբոլային կարիերան սկսել է 1997թ.-ին`   հոլանդական «Էքսելսիոր» ակումբի երիտասարդական կազմում, որտեղից 1998թ. տեղափոխվել է «Ֆեյենորդ»:
Պերսին արժանացել է 2001-2002թթ. մրցաշրջանի Հոլանդիայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը։ 2003-2004թթ. մրցաշրջանի վերջում տեղափոխվել է «Արսենալ», որի կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Անգլիայի սուպերգավաթի եզրափակչում, երբ կանոնիրները 1:0 հաշվով հաղթեցին մանկունիացիներին:
 
Պրեմիեր լիգայի շրջանակներում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2005թ. սեպտեմբերին: 2005թ. հունիսի 4-ին առաջին հանդիպումն է անցկացրել Հոլանդիայի հավաքականի կազմում: Պերսին խաղացել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում, ապա տեղափոխվել թուրքական «Ֆեներբահչե»:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.