Encyclopedia

Վիմ Վենդերս

1945թ. օգոստոսի 14-ին Դյուսելդորֆ քաղաքում ծնվել է գերմանացի կինոռեժիսոր Վիմ Վենդերսը: Ավարտել է Օբերհաուզենի գիմնազիան, որից հետո բժշկություն և փիլիսոփայություն է սովորել: 1996թ. մեկնել է Փարիզ նկարիչ դառնալու նպատակով։ Արվեստի ակադեմիայի ընդունելության քննությունը չի անցել, փոխարենը դարձել է փորագրիչ Մոնպառնասում ապրող ամերիկացի արվեստագետ Ջոնի Ֆրիդլանդերի արվեստանոցում։ Այս ընթացքում տարվել է կինոյով (տեղի կինոթատրոնում օրական հինգ ֆիլմ էր դիտում)։
1967թ.-ին վերադարձել է Գերմանիա և աշխատանքի անցել «United Artists» կինոընկերության Դյուսելդորֆի գրասենյակում։ Այդ տարվա աշնանն ընդունվել է Մյունխենի հեռուստատեսության և կինոյի բարձրագույն դպրոց։ 1967-1970թթ. կինոքննադատ է աշխատել «Film Kritik» պարբերականում, ապա`   «Sddeutsche Zeitung» մյունխենյան օրաթերթում, «Twen magazine»-ում և «Der Spiegel»-ում։
 
Վենդերսի ստացած մրցանակների թվում են Վենետիկի ՄԿՓ-ի «Ոսկե առյուծը»`   «Իրերի վիճակը» ֆիլմի համար, Կաննի կինոփառատոնում Ոսկե արմավենու ճյուղը`   «Փարիզ, Թեքսաս»-ի համար, լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակը՝ «Ցանկության թևեր»-ի համար:
 
1989թ. Փարիզի Սորբոնի համալսարանի, իսկ 2005թ. Բելգիայի Լուվենի կաթոլիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է ստացել։ 2005թ. արժանացել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի պատվավոր «Ընձառյուծ» մրցանակին։
 
Մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ է։ Դրանցից ամենահիշարժաններից են ««Բուենա Վիստա» ակումբը»`   կուբացի երաժիշտների մասին և «Մարդու հոգին»`   ամերիկյան բլյուզի մասին։
 
Բազմաթիվ երաժշտական տեսահոլովակներ է նկարահանել`   U2 խմբի մասնակցությամբ, ինչպես օրինակ`   «Stay (Faraway, So Close!)»-ը, մի շարք գովազդային հոլովակներ հեռուստատեսության համար: Վենդերսը Համաշխարհային կինոյի հիմնադրամի վարչության անդամ է։
 
1996թ.-ից Վենդերսը Եվրոպական կինոակադեմիայի նախագահն է, ինչպես նաև Համբուրգի արվեստի քոլեջի պրոֆեսոր: Ապրում ու ստեղծագործում է Բեռլինում և ԱՄՆ-ում։ 2009-2010թթ. նկարահանել է 2 կարճամետրաժ եռաչափ ֆիլմ:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.