Encyclopedia

Հումանիտար օգնության միջազգային օր

Օգոստոսի 19-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Հումանիտար օգնության միջազգային օր, որը սահմանել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2008թ.-ի դեկտեմբերի 11-ի 63/139 բանաձևով:
Ամսաթիվն ընտրվել է ի հիշատակ 2003թ.-ի օգոստոսի 19 Իրաքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցած պայթյունի զոհերի: Այն ժամանակ 22 մարդ էր զոհվել, այդ թվում`   ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Սերժիու Վիեյրա դի Մելլուն:
 
Օրվա հռչակումը կոչված է հանրության շրջանում բարձրացնելու տեղեկացվածությունն ամբողջ աշխարհում հումանիտար օգնության վերաբերյալ և ընդգծելու այս ոլորտում միջազգային համագործակցության կարևորությունը:
 
Օրվա խորհրդին միացել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: 2012թ. ՄԱԿ-ը Հումանիտար օգնության օրվա դեսպան է հռչակել ամերիկացի երգչուհի Բեյոնսեին, ով հանդես է եկել երգի պրեմիերայով՝ «Ես այստեղ էի» (I Was Here) ստեղծագործությունը նվիրելով օրվան:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.