Encyclopedia

Միսաք Մանուշյան

1906թ.-ի սեպտեմբերի 1-ին Արևմտյան Հայաստանի Ադիյաման գյուղում է ծնվել Միսաք Մանուշյանը: Ծնողների մահից հետո Միսաքը եղբոր հետ հայտնվել է Սիրիայում։ 1925թ. տեղափոխվել են Ֆրանսիա:
1930 թվականից Ա.Սեմայի հետ հրատարակում է «Ջանք» գրական ամսագիրը: Աշխատում է Սիթրոեն գործարանում, 1937թ. թողարկում է «Զանգու» շաբաթաթերթը, գրում բանաստեղծություններ: 1935թ.-ից ՀՕԿ, իսկ 1937թ.-ից կենտրոնական վարչության անդամ է դառնում: Կնոջ հետ մասնակցում է հակաֆաշիստական դիմադրության շարժմանը:
 
1943թ. Մանուշյանի գլխավորած մոտ 30 հոգուց բաղկացած խումբը հարձակում է գործում գերմանական օկուպանտների վրա: 1943թ.-ի նոյեմբերին Մանուշյանը ձերբակալվում և տանջանքների է ենթարկվում, իսկ երեք ամիս անց`   1944թ.-ի փետրվարի 21-ին, իր խմբի անդամների հետ մահապատժի է ենթարկվում Փարիզի Սյուրեն արվարձանի Ֆորտ Մոն-Վալերյեն ամրոցում։ 
 
Մանուշյանին հետմահու շնորհվել է Պատվո լեգեոնի շքանշանը։ Մանուշյանի խումբը վարկաբեկելու նպատակով գերմանական օկուպացիոն ղեկավարությունը 15.000 օրինակով ագիտացիոն գրավոր հայտարարություն է թողարկում։ Տխրահռչակ «Կարմիր պլակատը» ցույց էր տալիս, որ գերմանացիների դեմ պայքարում են ոչ ֆրանսիական ծագմամբ անձինք: Այնտեղ գրված էր՝ Մանուշյան, խմբի ղեկավար, հայ, 56 հարձակում, 150 զոհ, 600 վիրավոր։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.