Encyclopedia

Անկախության օր (Հարավային Օսիա)

Սեպտեմբերի 20-ին Հարավային Օսիայում նշվում է Անկախության օրը: Հարավային Օսիան Վրաստանից անկախացավ 1990թ.`   անվանվելով Հարավային Օսիայի Հանրապետություն: Վրաստանի իշխանությունները չեղյալ հայտարարեցին Հարավային Օսիայի ինքնավարությունը և փորձեցին ուժով վերադարձնել շրջանը, ինչը հանգեցրեց հարավօսիական պատերազմին (1991-1992թթ.):
Հարավային Օսիան վերահսկողության տակ առնելու Վրաստանի սանձահարած պատերազմը տեղի ունեցավ նաև 2004 և 2008 թթ.-ին:
 
2008թ.-ի վերջին հակամարտությունը հանգեցրեց հարավօսիական պատերազմի, որի ընթացքում օսիական և ռուսական զորքերը Հարավային Օսիայի նախկին Ինքնավար Մարզի տարածքի վրա դե ֆակտո վերահսկողություն հաստատեցին
 
2008թ.-ի Հարավային Օսիայի պատերազմից հետո Ռուսաստանը, Նիկարագուան, Վենեսուելան և Նաուրուն Հարավային Օսիան ճանաչեցին որպես անկախ հանրապետություն:
 
Վրաստանը չի ճանաչում Հարավային Օսիայի`   որպես քաղաքական միավորման գոյությունը և նրա տարածքի մեծ մասը համարում է Վրաստանի տարածքի Շիդա Քարթլիի շրջանի մաս`   գրավված ռուսական բանակի կողմից:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.