Health Corner

Մահվան-նշաններ

Մահը մարդու կենսագործունեության դադարն է։ Շնչառական և սիրտանոթային համակարգերի գործունեության դադարից հետո զարգանում է թթվածնային քաղց, որի նկատմամբ ամենազգայունը ուղեղի բջիջներն են։

Առանձնացնում են մահվան երկու փուլ.

I. Առաջին փուլը կլինիկական մահն է, երբ սիրտը չի աշխատում, և շնչառությունը բացակայում է, սակայն օրգանիզմում առկա թթվածնի որոշ պաշարների շնորհիվ մարդուն դեռ կարելի է արդյունավետ վերակենդանացնել՝ 0-4 րոպե։
II. 4-6 րոպեից հետո սկսում է զարգանալ երկրորդ փուլը՝ կենսաբանական մահը, գլխուղեղի գործունեությունը ընդհատվում է ուղեղի բջիջների անդարձելի մահվան պատճառով։
 
Մահվան կասկածելի նշաններն են`  
 
• տուժածի մարմնի անշարժ դիրքը, ինքնակամ շարժումների բացակայությունը, 
 
• ցավային և այլ ազդակների նկատմամբ պատասխան ռեակցիայի բացակայությունը, 
 
• մաշկի գունատությունը, կապտավուն երանգը, 
 
• գիտակցության բացակայությունը, 
 
• շնչառության բացակայությունը, 
 
• սրտի կանգը, 
 
• լույսի ազդեցությունից բիբերի նեղացման բացակայությունը։
 
Խորը սառեցման (մարմնի t <32° C) կամ կենտրոնական նյարդային համակարգն ընկճող դեղերի ազդեցության պայմաններում զարգացող կլինիկական մահը հաստատելու համար այս նշանները հիմք չեն։
 
Մահվան ստույգ նշաններն են՝
 
• կատվի աչքի ախտանիշը (ակնագունդը կողքերից սեղմելիս բիբը նեղ ճեղքի տեսք է ստանում և բաց թողնելիս իր նախկին տեսքը չի վերականգնում), 
 
• տեսանելի լորձաթաղանթների չորացումը, եղջերաթաղանթի խամրումը, 
 
• դիակային սառեցումը, փայտացումը (սկսվում է սրտի կանգից 2-4 ժամ անց մարմնի վերին մասերից և աստիճանաբար իջնում ներքև), 
 
• դիակային բծեր, որոնք առաջանում են սրտի կանգից 2-4 ժամ անց։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Doctors.am Company