Encyclopedia

Քրիստափոր Կոլումբոսը ծանոթացավ հնդկացիական մի ավանդույթի

Քրիստափոր Կոլումբոսը (1451-1506թթ.) Կուբա կղզուն ծանոթանալիս եղավ հնդկացիական գյուղում, որտեղ նա առաջին անգամ ծանոթացավ արտասովոր սովորույթին`   ծխախոտ ծխելուն:
Թղթով փաթաթված և բույսից կազմված գլանակը ծխելու երևույթը արտասովոր էր եվրոպացիների համար: Ահա այսպես նրանք ծանոթացան հնդկացիական այս ավանդույթին: Եվրոպայում ծխախոտի տարածումն սկսվեց Ռոման Պանէից, ով Կոլումբոսի`   Կուբա կղզի երկրորդ այցի ժամանակ ուղեկցում էր նրան:
 
Ծխախոտի սերմերը Պանէն բերեց Իսպանիա և սկսեց աճեցնել որպես դեկորատիվ բույս: Արդեն 16-րդ դարի վերջում և 17-րդ դարի սկզբում ծխելու երևույթը տարածվեց աշխարհի տարբեր մայրցամաքներում:
Աստիճանաբար ծխախոտին վերագրեցին այնպիսի հատկություններ, ինչպիսիք են թարմացումը, ցավազրկումը և այլն:
 
Շուտով ծխախոտի չափազանց մեծ քանակության օգտագործումը հանգեցրեց թունավորումների, ինչը պատճառ դարձավ, որպեսզի եկեղեցին և տարբեր երկրների կառավարություններ պայքար սկսեն ծխելու դեմ: Չնայած մեծ վնասակարությանը՝ մինչև այժմ էլ ծխախոտ ծխելու երևույթը բազմաթիվ երկրներում համարվում է կարևորագույն խնդիրներից և բնակչության մահացությանը նպաստող պատճառներից մեկը:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.