Encyclopedia

Սբ. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օր

Սբ. Դավիթ մարգարեն Աստվածաշնչի Սաղմոսաց գրքի հեղինակն է: Փողշտացիների հարձակման ժամանակ հաղթել է հսկա Գողիաթին: Սավուղի մահից հետո Իսրայելի թագավորն է եղել և հիմնադրել Երուսաղեմ քաղաքը: Հին Կտակարանի ամենամեծ և ազդու դեմքերից է:

Սբ. Հակոբոս Տյառնեղբայրն ավետարանական սրբերի և Գործք Առաքելոցի սրբերի միջև կապող օղակն է: Նա Նախնական Եկեղեցու տիրական դեմքերից է և Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը: Հովսեփիոս հրեա պատմիչը նրան «արդար» է անվանել: Վարքագրական աղբյուրների համաձայն՝ ոմանք բռնանալով`    նրան պատվիրում են բարձրանալ աշտարակի վրա և Հիսուսի դեմ չարախոսել:

 

Նա, սակայն, խոսում է Հիսուսի մասին, Ով գալու է դատելու աշխարհն արդարությամբ: Շատերը հավատի են գալիս, բայց չարակամները սրբին աշտարակից վայր են նետում: Ըստ ավանդության՝ թաղված է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սբ. Հակոբյանց Մայր Տաճարում: Նրա անունով մեզ է հասել ընդհանրական մի թուղթ:

 

Հայ Եկեղեցին Դավիթ մարգարեի հիշատակը տոնում է Հակոբոս Տյառնեղբոր հետ, որովհետև եթե Դավիթը Քրիստոսի «նախահայրն» է ըստ մարմնի, ապա Հակոբոսը նրա «եղբայրը» և ազգականն է: Հայ Առաքելական Եկեղեցին Սբ. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակը տոնում է Սբ. Ծննդին նախորդող Ավագ տոների ժամանակ:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.