Encyclopedia

Արցախյան ազատագրական պատերազմ

Ղարաբաղյան ազատագրական պատերազմը (ՂԱՊ) Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի Հանրապետության ագրեսիայի հետևանքով ծագած զինված հակամարտությունն է 1988–1994-ին։

Կոչվում է նաև Արցախյան ազատագրական պատերազմ 1988–1994 կամ ղարաբաղա-ադրբեջանական զինված հակամարտություն։ 1988-ից մինչև 1991-ի ապրիլի 30-ը կրել է հիմնականում տեղային բնույթ և դրսևորվել համապարփակ շրջափակման, պետական ու անհատական ունեցվածքի ավարառության, բերքի և ցանքատարածությունների փչացման կամ բերքահավաքին խոչընդոտելու, հայկական բնակավայրերի, մերձակա օժանդակ տնտեսությունների ու արտադրական ձեռնարկությունների վրա ավազակային հարձակումների և հակաօրինական այլ գործողությունների տեսքով։ Դրանց հաջորդել են կազմակերպված ու բացահայտ զինված ներխուժումները և տարածքներ զավթելու, հայ ազգաբնակչությանը բռնի տեղահանելու նպատակով իրականացված լայնածավալ ռազմական գործողությունները։

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.