Encyclopedia

Սահմանադրության օր (Իռլանդիա)

Դեկտեմբերի 29-ին Իռլանդիայում տոնում են Սահմանադրության օրը: 1937թ. հենց այս օրը երկրում ընդունեցին Սահմանադրությունը, որը գործում է մինչ այժմ: Սահմանադրության ընդունմամբ Իռլանդիան ազատվեց բրիտանական գաղութատիրությունից:
Իռլանդիան խորհրդարանական հանրապետություն է։ Օրենսդիր իշխանության գլխավոր մարմինը պառլամենտն է, որի կազմի մեջ մտնում են նախագահը և 2 պալատները՝ Ներկայացուցիչների պալատը՝ Դոյլ Էռեն, և Սենատը՝ Սենադ Էռեն։
 
Ազգային կազմը միատարր է`   98%-ն իռլանդացիներ են, ապրում են նաև անգլիացիներ, շոտլանդացիներ, հրեաներ և այլք։ Իռլանդիայի բնակչության մոտ կեսն ապրում է քաղաքներում։
 
Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինը կարևոր փոխադրական հանգույց է և երկրի գլխավոր ծովային նավահանգիստը, միաժամանակ մշակութային խոշոր կենտրոն է։ Պետական լեզուներն են իռլանդերենը և անգլերենը։
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.