Health Corner

Ինչո՞ւ են շատ երեխաներ վատ սնվում

Ինչո՞ւ են շատ երեխաներ վատ սնվում. նրանց ծնողները ստիպում են, որ լավ ուտեն կամ էլ նրանք չգիտեն կերակրելու կանոնները և այդ մասին չեն էլ անհանգստանում։ Մի երեխա ծնվում է այնպիսի ախորժակով, որը չի փակվում նույնիսկ հիվանդ կամ հոգնած ժամանակ: Մեկ այլ երեխայի ախորժակն էլ չափավոր է, իսկույն վատանում է հիվանդության կամ հուզվելու դեպքում։ Յուրաքանչյուր երեխա, սակայն, ծնվում է բավարար ախորժակով, որպեսզի պահպանի առողջությունն ու նորմալ քաշը:
Ամենափոքր հասակից մայրն ստիպում է երեխային ավելի շատ կաթ խմել, քան նա ուզում է, դրանից էլ երեխան սկսում է համառել։ Պինդ կերակուրների անցնելիս երեխային հնարավորություն չեն տալիս, որ աստիճանաբար վարժվի:
 
Մեկ տարեկանից հետո շատ երեխաներ տարբերություն են դնում կերակուրների մեջ, որովհետև այդ ժամանակ նրանց քաշը չպետք է այնքան արագ ավելանա, ինչպես կյանքի առաջին տարում, և այդ պատճառով նրանք դառնում են ավելի ինքնակամ:
 
Ատամներ հանելիս երեխայի ախորժակը սովորաբար վատանում է։ Համոզելն ավելի է փչացնում ախորժակը և կարող է ընդմիշտ նրան դարձնել «վատ ուտող»։ Շատ հաճախ ախորժակի խնդիրը ծագում է հիվանդությունից ապաքինվելուց հետո:
 
Եթե մայրը, սկսում է ստիպելով կերակրել երեխային մինչև նրա ախորժակի վերականգնվելը, ապա երեխան ավելի է զզվում ուտելիքից, և դա կարող է տևել շատ երկար։ Քանի որ մայրն սկսել է անհանգստանալ երեխայի ուտելու մասին, նա չի հանգստանա, քանի դեռ երեխան վատ է ուտում:
 
Անուամենայնիվ, հենց նրա համառությունն ու անհանգստությունն են այն հիմնական պատճառները, որոնք խանգարում են երեխայի ախորժակի վերականգնվելուն։ Եթե նույնիսկ մայրը հաղթահարի իրեն ու ցույց չտա, թե անհանգստանում է, շատ ժամանակ կանցնի, մինչև երեխայի մոտ վերանան ուտելուն առնչվող տհաճ զգացողությունները:
 
Բայց չսպասեք, որ մի քանի ամիս շարունակ բանջարեղենից հրաժարվող երեխան հանկարծ կսիրի դրանք միայն այն պատճառով, որ մայրն ընտրություն կատարելու իրավունք է տվել։ Նա, թերևս, կփորձի բանջարեղեն ուտել արշավի ժամանակ, երբ ուտում են բոլոր երեխաները, և որտեղ ոչ ոք չի մտահոգվում իր ուտելու մասին:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Doctors.am Company