Health Corner

Բժշկական «ամենա-ամենա» փաստեր

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկության մեջ հանդիպած ամենազարմանալի և հետաքրքիր դեպքերը:

1. Մարմնի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1980թ. հուլիսի 10-ին Ջորջիա նահանգի 52-ամյա  բնակիչ  Ուիլլի Ջոնսի մոտ: Ուիլլի Ջոնսը ջերմահարվել էր:  Երբ նրան հիվանդանոց են տարել, նրա մարմնի ջերմաստիճանը հավասար է եղել 46,5°С-ի: Հիվանդանոցից նա դուրս է գրվել 24 օր անց:
 
2. Մարմնի ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1994թ. փետրվարին Կանդայում 2 տարեկան Կարլայի մոտ։ Այն բանից հետո, երբ նրա տան դուռը հանկարծակի փակվել էր, և աղջիկը 6 ժամ շարունակ մնացել էր դրսում,  նրա մարմնի ջերմաստիճանը իջել էր մինչև 14,2˚C:
 
4. 42-ամյա կնոջ ստամոքսում, ով առարկաներ կուլ տալու մոլուցք ուներ, հայտնաբերվել էր 2533 օտար մարմին, այդ թվում՝ 947 քորոց։
 
5. Մարդու ստամոքսից երբևէ հանված ամենածանր զանգվածը եղել է  2,35 կգ քաշով մազակույտը։
 
6. Ամենաշատ հաբերն ընդունել է Զիմբաբվեի բնակիչ Կիլները։ Բուժման 21 տարիների ընթացքում նա 565 939 հաբ է ընդունել։
 
7. Ամենաշատ վիրահատությունների ենթարկվել է ամերիկացի Չարլզ Յենսենը։ 1954-1994թթ․ ընթացքում նրան վիրահատել են 970 անգամ՝ հեռացնելով տարատեսակ նորագոյացություններ։
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Doctors.am Company