Health Corner

Ինչպե՞ս սնվել քնելուց առաջ

Քնելուց առաջ ուտե՞լ, թե՞ ոչ: Այս հարցի շուրջ քննարկումները երկար պատմություն ունեն: Ակնհայտ է, որ եթե դուք պայքարում եք ավելորդ քաշի դեմ, ապա պետք է ընթրեք հնարավորինս շուտ:
Մասնագետներն այս հարցին մոտեցան մյուս կողմից: Նրանք գնահատեցին, թե որ սնունդն է օգնում արագ քնել, իսկ որ մթերքներն են բացասաբար ազդում քնի տևողության վրա: Որոշ մթերքներ պարունակում են նյութեր, որոնք օգնում են արագ քնել`   բալ, բանան, կաթ, վարսակի փաթիլներ, մյուսլի, խոտաբույսերով թեյ:
 
Գիտնականները նաև ճշտեցին այն մթերքների ցանկը, որում ներառված մթերքները կրճատում են քնի տևողությունը և վատացնում քնի որակը: Այդ մթերքներից / ըմպելիքներից են սուրճը, սև շոկոլադը, էներգետիկ ըմպելիքները, կծու սնունդը, համեմունքները, տապակած սնունդը, ալկոհոլային ըմպելիքները և այլն:
 
Առաջին հայացքից ալկոհոլն օգնում է հանգստանալ և քնել: Սակայն, ինչպես ցույց տվեցին ուսումնասիրությունները, ալկոհոլի քիչ քանակով օգտագործումը ոչ միայն կրճատում է քնի տևողությունը, այլև բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա:
 
Ուստի գիտնականները խորհուրդ են տալիս քնելուց առաջ հրաժարվել կծու, յուղալի սնունդից, կոֆեին և ալկոհոլ պարունակող ըմպելիքները փոխարինել մրգերով, կաթով և թեյով:
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Doctors.am Company