Health Corner

Ինչո՞ւ արյունը չի մակարդվում. Վիլեբրանդի հիվանդություն

Վիլեբրանդի հիվանդությունն արյան մակարդելիության առավել տարածված բնածին խանգարումն է: Արյունահոսության դեպքում արյան բջիջները, որոնք կոչվում են թրոմբոցիտներ, կուտակվում են անոթի վնասված հատվածում և «սոսնձվում» այնտեղ՝ փակելով վնասված հատվածը:
Վիլեբրանդի հիվանդության ժամանակ արյան մակարդելիության ընթացքը խանգարվում է օրգանիզմում սպիտակուցի (Վիլեբրանդի գործոն) բացակայության կամ ոչ բավարար քանակի պատճառով: Այդ գործոնն անմիջական մասնակցություն ունի թրոմբի առաջացման ընթացքում:
 
Վիլեբրանդի հիվանդության ախտանշանները
 
1. Հաճախակի քթային արյունահոսություններ,
2. Երկարատև և առատ դաշտան,
3. Ծանր արյունահոսություններ`    վնասվածքների և վիրաբուժական միջամտությունների ժամանակ:
 
Վիլեբրանդի հիվանդության ախտորոշումը
 
Վիլեբրանդի հիվանդության ախտորոշումն իրականացվում է արյան մակարդելիության անալիզի միջոցով:
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.
The information was provided by the Doctors.am Company