Աղասի Մելքոնյան

Դերասան

Աղասի Մելքոնյանը ծնվել է 29.04.1980թ.:

1997-2001թթ. ընդունվել և ավարտել  է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետի տիկնիկային բաժինը՝ Ռուբեն Բաբայանի արվեստանոց:

Ուսանողական տարիներից ընդգրկվել է Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ներկայացումներում՝ որպես տիկնիկավար-դերասան, որտեղ և աշխատում է մինչև օրս:

1999-2001թ. սովորել և ավարտել է Մնջախաղի պետական թատրոնին կից ստուդիայում:

Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի հետ մասնակցել է թատերական փառատոների և հյուրախաղերով հանդես է եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: