Երևան քաղաքի պատմության թանգարան
Երևանյան խճանկար
Թամանյանը Կասկադում

Թամանյանի արձանը Կասկադում տեղադրվեց 1974 թվականին:Արձանի հեղինակը քանդակագործ Արտաշես  Հովսեփյանն է:

Երբ քանդակագործը դեռ աշխատում էր քանդակի վրա, Լենինգրադից մի ճարտարապետ եկել է հատուկ այն դիտելու համար:Նա հարցրել է քարերի մասին,որին հենվել է Թամանյանը:Քանդակագործն ասել է.ձախ կողմի քարը՝ հին ճարտարապետությունն է, աջը՝ նոր ժամանակաշրջանի,իսկ մեծագույն ճարտարապետ Թամանյանը կամուրջ է գցում այդ երկու ժամանակաշրջանների միջև և նորագույն ճարտարապետության շնորհիվ կերտում մայրաքաղաքը: