Երևան քաղաքի պատմության թանգարան
Մի ցուցանմուշի պատմություն
Քաղաքապետի լանջաշղթան

Իսկ դուք ծանո՞թ եք մեր նորընտիր քաղաքապետի վզից կախված լանջաշղթայի պատմությանը։

Հայոց 12 մայրաքաղաքների անվանատառերով այդ լանջաշղթան պատրաստվել է 2007 թվականին Երևանի ոսկերչական գործարանում։ Պատրաստված է արծաթից և ոսկեջրված է, քաշը 472 գրամ է։

Կենտրոնական հատվածում Երևանի խորհրդանիշ շենքերի պատկերներն են, շղթայից կախված է նաև Երևանի խորհրդանշական բանալին։

Քաղաքապետը շղթան կրում է միայն երդմնակալության արարողության ժամանակ, ինչից հետո այն երդման տեքստի հետ միասին վերադարձվում է Երևանի պատմության թանգարան։ Շղթան, ըստ ավանդույթի, հագցվում է ավագանու տարեց անդամի կողմից։ Այս տարի այդ առաքելությունը վստահվեց կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանին և երգիչ Արթուր Իսպիրյանին։