Encyclopedia

Կերբերոս

Կերբերոսը կամ Ցերբերը (հին հունարեն՝ Κέρβερος) հին հունական դիցաբանությունում երեքգլխանի կատաղած շուն է, որը պահպանում էր Աիդի ելքը. Տիփոնի և Եքիդնայի որդին:

Կերբերոսը բոլորին թույլ էր տալիս մտնել Աիդ, բայց ոչ ոքի թույլ չէր տալիս դուրս գալ այնտեղից: Միայն Օրփևսին հաջողվել է երգելով քնեցնել Կերբերոսին և դուրս գալ Աիդից: Կերբերոսին սիրաշահելու համար հույները գերեզմանի մեջ դնում էին մեղրաբլիթ, որը մահացածը պետք է տար Կերբերոսին: Հերակլեսը կապել է Կերբերոսին և նրան բերել Եվրիսթևսի մոտ հերոսի տանսերկուերորդ սխրանքը: Հետագայում Կերբերոսը վերադարձվում է Աիդի թագավորություն: Փոխաբերաբար Կերբերոս նշանակում է`   չար, կատաղած պահակ:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.