Encyclopedia

Ընտրություններ

Քաղաքական կուսակցությունների գործունեությունը քաղաքական համակարգի շրջանակներում մեծապես պայմանավորված է տվյալ երկրում գործող ընտրական օրենսդրությամբ և ընտրական համակարգով:

Ընտրությունները ժամանակակից հասարակության կյանքում ունեն մեծ դերակատարում, նրանք են այսօր հանդիսանում քաղաքական իշխանության ձևավորման ամենակարևոր ինստիտուցիոնալիզացման մեխանիզմը: Բացի այդ, ընտրություններն են միակ օրինական ճանապարհը ինչպես իշխանության ձևավորման, այնպես էլ նրանց փոփոխելիությունը ապահովելու համար: Ընտրությունները թույլ են տալիս պարբերաբար որոշել հասարակական տրամադրությունները և նախասիրությունները, որոշել հասարակության քաղաքական կամքը և ժողովրդին մասնակից դարձնել տվյալ երկրում ընթացող քաղաքական գործընթացներին: Բացի այդ ընտրությունները այսօր հանդիսանում են ժողովրդավարական քաղաքական համակարգի գործառնության կարևոր ինդիկատորներից, չափումներից մեկը:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.