Encyclopedia

Կուր գետ

(Գուգարքի և Թիֆլիսի բարբառներով՝ Քուռ, թուրքերեն՝ Kura, վրացերեն՝ მტკვარი – Mtkvari,ադրբեջաներեն՝ Kür) – գետ Հայկական լեռնաշխարհում և Կասպից ծովի ավազանում։

Սկիզբ առնելով Կարմիր Փորակ լեռնաշղթայի հյուսիսային ստորոտներում`   (Կարսի մարզի Արդահանի շրջանի Գյոլեի տեղամասում, ներկայումս՝ Թուրքիայում), Կուրը հոսում է դեպի Վրաստան՝ հասնելով Ադրբեջան, որտեղ այն միանում էԱրաքսին և թափվում Կասպից ծով։ Կուր գետի երկարությունը 1 364 կմ է։

Կուր գետի ափին գտնվող բնակավայրերն են `  
 
Մարդանեկ – Կարսի մարզ
Օկամ – Կարսի մարզ
Արդահան – Կարսի մարզ
Գյուլաբերդ – Կարսի մարզ
Ասպինձա – Վրաստան
Բորժոմ – Վրաստան
Խաշուր – Վրաստան
Ագարա – Վրաստան
Քարել – Վրաստան
Գորի – Վրաստան
Կասպի – Վրաստան
Ձեգվի – Վրաստան
Մցխեթ – Վրաստան
Թիֆլիս – Վրաստան
Ռուսթավի – Վրաստան
Գարդաբան – Վրաստան
Մինգեչաուր – Ադրբեջան
Եվլախ – Ադրբեջան
Զարդոբ – Ադրբեջան
Սաբիրաբադ – Ադրբեջան
Ալի-Բայրամլի – Ադրբեջան
Սալյան – Ադրբեջան
Նեֆթեչալա – Ադրբեջան
 
Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.