Encyclopedia

Արգիճի

Արգիճին (Այրիջա, Իշխանագետ, Կոթի գետ) գետ է ՀՀ Գեղարքունիքի մարզում`   Սևանա լճի ավազանում։

Այն սկիզբ է առնում Գեղամա լեռնավահանի Գնդասար լեռնազանգվածի հյուսիսային լանջից`   2600 մ բարձրությունից։ Երկարությունը 51 կմ է, ջրահավաք ավազանը`   384 կմ²։ Վերին հոսանքում անցնում է համանուն գոգավորության ճահճապատ տարածքով դեպի հյուսիս`   առաջացնելով գետոլորաններ, Արմաղանի արևելյան ստորոտի մոտ հոսում է ոչ խոր ձորով, ապա թափվում Սևանա լիճը։ Սնումը հիմնականում հալոցքային է (55%) և ստորերկրյա (36%) է, վարարումը`   ապրիլ-հունիսին։ Տարեկան միջին ծախսը 5,18 մ³/վ է, հոսքը`   163 միլիոն մ³։ Ձմռանը սառցակալում է։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով:

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.