Education

Dasaran կրթական ծրագիրը հանդես է եկել հերթական հետաքրքիր և կարևոր նախաձեռնությամբ՝ Dasaran-ի օգտատերերի ուշադրությանը նե

more

ICARE հիմնադրամում շարունակվում է «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացը։

Նկարում դասընթացի մասնակիցները գերբերայի ջերմոցում մասնակցում են ծաղկահավաքին։

23 August, 11:09

Նանոֆերման տնային պայմաններում մշակաբույս աճեցնելու նորագույն խոհանոցային հարմարանք է։

LED-ային լամպերը թույլ են տալիս հարմարանքում ունենալ էժան և որակյալ լուսավորվածություն։

Նանոֆերմայում աճեցված ցանկացած բույս զատ է ԳՄՕ-ներից և թունաքիմիկատներից։

21 August, 09:55

Եվս 5 քայլ սեփական կարբոնային ոտնահետքը նվազեցնելու համար
(շարունակություն)

1․ Կարգավորեք օդորակիչն ու գազի կաթսան: Յուրաքանչյուր ցելսիուսի աստիճանը էական է թե ձեր դրամապանակի պարունակության, թե կարբոնային արտանետումների նվազեցման համար:

2. Օգտվեք ուղիղ չվերթներից: Հնարավորության դեպքում օգտվեք միայն ուղիղ չվերթներից, օդանավն ամենաշատ արտանետումներ ունեցող տրանսպորտային միջոցն է:

3. Հոսանքից անջատեք էլեկտրական սարքավորումները: Երբ չեք օգտագործում, հոսանքից անջատեք բոլոր էլեկտրական սարքավորումները, քանի որ նույնիսկ այդ ժամանակ նրանք էլեկտրականություն են օգտագործում:

4. Հրաժարվեք ավտոմեքենայից: Օգտագործեք քարփուլինգ, քարշեյրինգ, գնացք, հասարակական տրանսպորտ, սկուտեր, հեծանիվ կամ քայլեք:

5. Կրճատեք, վերամշակեք, վերաօգտագործեք:

19 August, 14:36

5 քայլ սեփական կարբոնային ոտնահետքը նվազեցնելու համար

1. Գնեք օրգանական ու տեղական (0 կիլոմետրանոց) մթերքներ: Արտասահմանից ներկրված ապրանքները իրենց հետ կրում են տրանսպորտի ու փաթեթավորման հսկայական կարբոնական ոտնահետք:

2. Ուշադրություն դարձրեք փաթեթավորմանը: Ընտրեք մինիմալ փաթեթավորում ունեցող կամ առանց փաթեթավորման ապրանքներ: Սուպերմարկետներից գնումներ կատարելիս հրաժարվեք պլաստիկ տոպրակներից, ձեր հետ բերեք բազմանգամյա օգտագործման տոպրակներ:

3. Հրաժարվեք շշալցված ջրից: Շշալցված ջրերը գլոբալ տաքացման ամենամեծ չարիքներից մեկն են, որոնց բաղադրությունն ու մաքրությունը ոչ մի բանով չի տարբերվում ծորակի ջրի բաղադրությունից ու մաքրությունից:

4. Ծառ տնկեք:

5. Փոխեք տան լուսավորման համակարգը: Տան բոլոր լամպերը փոխարինեք էլեկտրախնայող LED կամ ցերեկային լամպերով, բացի գլոբալ տաքացման դեմ պայքարելուց նաև լիքը փող կխնայեք:

(շարունակելի)

16 August, 16:10

Զարգացող երկրներում մեծ խնդիր է մաքուր խմելու ջուր հայթայթելը: Վերջին ժամանակներում գիտնականները ստացել են այսպիսի մի սարք, որը կարողանում է ցույց տալ՝ արդյոք շշում լցված ջուրն ամբողջապես մաքուր է, թե ոչ:

Պարզապես անհրաժեշտ է այս սարքը տեղադրել շշի բերանին և սպասել դրա «դիագնոզին»:

13 August, 18:10

Ֆրանսիացի դիզայներ և հետազոտող Կարոլ Կոլետը պատրաստվում է ԴՆԹ-ի վերափոխման հաշվին մեզ հայտնի գրեթե բոլոր մշակաբույսերից ոչ միայն պտուղ, այլ նաև պատրաստի մանրաթել ստանալ:

Ենթադրվում է, որ մինչև 2050 թվականը, երբ մոլորակի բնակչությունը հասնի 9 միլիարդի, և հետևաբար նրանց կերակրելու և հագուստով ապահովելու գործն էլ ավելի դժվարանա, հնարավոր կլինի աճեցնել այսպիսի բազմաֆունկցիոնալ մշակաբույսեր, որոնց արմատները պատրաստի մանրաթելեր կարտադրեն:

12 August, 13:33

Անապատներով հայտնի Կատարը պլանավորում է մինչև 2023 թվականը ապահովել բնակչության սպառման համար անհրաժեշտ բանջարեղենի 70%-ի արտադրությունը:

Վերջին երկու տարիների ընթացքում Կատարի կառավարությունը հաջողությամբ փորձարկել է հիդրոպոնիկ (առանց հողի) եղանակով մշակաբույսերի աճեցման փորձարարական ծրագրեր:

Բանջարեղենի աճեցման համար նախատեսվում է օգտագործել միմիայն վերամշակված ոռոգման ջուր:

09 August, 16:33

The future of food may involve recycling and a lot of mushrooms. The Fungi Mutarium system recycles plastic waste into an edible meal. Read more: http://www.techinsider.io/ FACEBOOK: https://www.facebook.com/techinsider TWITTER: https://twitter.com/businessinsider INSTAGRAM: https://www.instagram.

www.youtube.com
05 August, 11:31

Իսկ դուք գիտե՞ք, որ

գոյություն ունեն նաև ջրիմուռային լամպեր, այո՛ ջրիմուռային: Ջրիմուռներից սնուցվելով, լամպերը բավարար պայծառության լուսավորություն են տալիս:

Ջրիմուռներից անջատվող էներգիան կայուն կերպով սնուցում է LED ձևաչափի լամպերին:

02 August, 12:01

Ջրի ֆոտոքիմիական մաքրման նանոտեխնոլոգիական բարձիկներ

Չնայած արտաքնապես մեյքափի մաքրման հարմարանքի նմանվելուն, այս՝ արևից սնուցվող բարձիկները տեղադրվում են արհեստական լճակներում և դանդաղորեն մաքրում ջուրը՝ իրենց մեջ ներծծելով դրանում առկա թափոնները:

Բարձիկների տրամագիծը կազմում է 1 մետր: Սրանք հատկապես կարևոր դեր են խաղում ջուրն աղիքային ցուպիկից և/կամ զանազան թունաքիմիկատներից զտելու գործում:

Մաքրվելուց հետո ջուրը հանգիստ կարելի է օգտագործել ոռոգման կամ գյուղատնտեսական կենդանիների ջրման համար:

31 July, 14:28