Աշխարհում ամենաերկար շախմատը համարվում է Իվան Նիկոլիչի և Գորան Արսենովիչի մասնակցությամբ խաղը: Այդ խաղը անցկացվել է Բելգրադում, 1989 թվականին: Պարտիայի երկարությունը տևել է 2 0ժամ 1 5րոպե, իսկ խաղի ընթացքում արվել է ավելի քան 269 քայլ:

14 January 2020, 15:38

Ռաֆայել Վահանյանը դարձել է շախմատի լեգենդների մրցաշարի հաղթող:

03 July 2019, 15:18

Ճատրակը ծագել է Հնդկաստանում ավելի քան երկու հազար տարի առաջ։ Այն ժամանակ խաղը կոչվում էր չատուրանգա: Իր խաղաքարերի զանազանությամբ և դասավորությամբ նա ձգտում էր պատկերել այն ժամանակվա հնդկական զորքի կազմն ու շարքը:

06 June 2019, 15:31

Տիգրան Պետրոսյանը` շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոնն ու հայ ազգի պարծանքը մտորում է շախմատի մասին։
«Շախմատը ձևով խաղ է, բովանդակությամբ՝ արվեստ, տիրապետելու դժվարությամբ՝ գիտություն: Շախմատը կարող է այնքան ուրախություն պատճառել, որքան լավ գիրքը կամ երաժշտությունը»:

25 May 2019, 17:48

Հիշիր հանգստանալու մասին

Շախմատը, անշուշտ, երբևէ հորինված ամենահրաշալի խաղերից է։ Բայց պետք է հիշես, որ այն ընդամենը խաղ է։ Խիստ անհրաժեշտ է որոշ ժամանակ հանգստանալ և թեթևացնել գլուխը, որպեսզի կարողանաս դրական վերաբերմունք պահպանել, չէ՞ որ ժամանակ առ ժամանակ այն կարող է լինել շատ սթրեսային։

Նույնիսկ աշխարհի ուժեղագույն շախմատիստները որոշ ժամանակը մեկ հանգստանում են։ Ճշմարտությունը մեկն է թե´ մեծ շախմատային տաղանդների, և թե´սկսնակ խաղացողների համար․ եթե դու հաճույք չես ստանում ավելի ուժեղ դառնալու քո փորձաշրջանից, ապա դու ավելի ուժեղ չես էլ դառնա։

Երբ հետ ես վերադառնում խաղին, հանգստացիր և կենտրոնացիր շախմատային դիրքերիդ վրա։ Ապրիր տվյալ պահով, և կայացրու լավագույն որոշումները՝ անկախ արդյունքից։ Սա լավ խորհուրդ է կյանքի ցանկացած ասպարեզի համար և շախմատը բացառություն չէ։

26 April 2019, 16:09

Խուսափեք արքայի դիմացի զինվորներին առաջ տանելուց

Ընդհանուր առմամբ, ձեր արքային պաշտպանող զինվորներին իրենից հեռացնելով, դուք նրան հարձակման համար ավելի խոցելի եք դարձնում։ Հիշեք՝ արքա-զինվոր կապը հեշտ է թուլացնել և դժվար՝ վերականգնել, որովհետևխաղի ընթացքում դուք հակված եք առաջ տանել ձեր զինվորներին հակառակորդի ֆիգուրներին հարվածի տակ դնելու համար։ Ուստի ուշադրությամբ ծանրութեթև արեք դիրքը և միայն խիստ անհրաժեշտության դեպքում առաջ տարեք զինվորներին։

Եկեք դիտարկենք։ Այս խաղում սպիտակները(նկար 1) կատարել են 1․․․g4 քայլ, որի տրամաբանությունը շատ պարզ է․ սպիտակները ցանկացել են հետապնդել սևերի սպիակադաշտ փղին՝ միևնույն ժամանակ բավական թուլացնելով իրենց արքայի պաշտպանությունը։ Քանի որ սպիտակները չունեն սպիտակադաշտ փիղ, e4, f3, g2 և h1 դաշտերը խոցելի են հարձակման համար։

09 April 2019, 11:55

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը։

19 March 2019, 14:49

Շախմատային գլուխկոտրուկ

Խաղատախտակին կա 2 արքա՝ սպիտակը A1, սևը՝ D4 վանդակում։ Դասավորեք 2 սպիտակ նավակն ու 1 սպիտակ ձին այնպես, որ մատ հայտարարեք սև արքային։

06 February 2019, 14:45

Երեկ 43-ամյա ռուս շախմատիստ, «դասական շախմատի» 2000-2006 թթ. աշխարհի չեմպիոն, ՖԻԴԵ աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը հայտարարել է կարիերան ավարտելու մասին:

30 January 2019, 18:13

Գլուխկոտրուկ՝ քայլ ձիով

Փորձեք ձիուն խաղատախտակի մի անկյունից տեղափոխել հակադիր անկյուն այնպես, որ նա անցնի բոլոր վանդակներով և յուրաքանչյուրում լինի ընդամենը մեկ անգամ։ Հնարավո՞ր է արդյոք դա։

17 January 2019, 12:12