Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առցանց կրթական ծրագրեր

Հայաստանի պետական խորհրդանիշները

Ծրագիր դպրոցականների և ընտանիքների և համար:

Ծրագրի առաջին մասում մասնակիցներն առցանց շրջայց կունենան կենտրոնի Խանջյան սրահում` ծանոթանալով հայազգի մեծանուն արվեստագետ Գրիգոր Խանջյանի հայտնի եռամաս որմնանկարին: Կենտրոնանալով եռապատկերի երրորդ «Վերածնված Հայաստան» հատվածի վրա՝ մասնակիցներին կներկայացվի Հայաստանի պետական խորհրդանիշների՝ եռագույն դրոշի, զինանշանի և հիմներգի ստեղծման պատմության ու նշանակության մասին տեսանյութ:
Ծրագրի երկրորդ մասում մասնակիցները կպատրաստեն էջանիշեր՝ զարդարելով դրանք եռագույն ժապավեններով և պետական խորհրդանիշների պատկերներով:
Ծրագրի նպատակն է մասնակիցներին արվեստի միջոցով ծանոթացնել ազգային խորհրդանիշների պատմությանն ու նշանակությանը: Ծրագիրը նաև հրաշալի առիթ է անդրադառնալու Գրիգոր Խանջյանի ստեղծագործությանը:

Մասնակցությունն անվճար է՝ պարտադիր նախնական գրանցմամբ:
Տեղեկությունների համար զանգահարել` (+37410) 54 19 32/34 հեռախոսահամարով:

12 March 2021, 12:28

Ա. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Եղե՞լ ես, չէ՞, մեր թանգարանում։ Տեսել ես, թե ինչ հետաքրքիր է այստեղ ամեն ինչ․
Պատմի՛ր մեզ, թե որ առարկան կամ ինչն է քեզ ամենաշատը դուր եկել Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում․
Կիսվի՛ր նկարով ու նշի՛ր վերևում քեզ համար ամենատպավորիչը

28 February 2021, 14:10

Նոր կրթական ծրագիր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում
Անգլերե՞ն եք ուսումնասիրում, սակայն ակտիվ չեք կիրառում
Փետրվարի 5-ին, ժամը՝ 18:00-ին հրավիրում ենք յուրօրինակ թեյախմության, որի ընթացքում կդիտենք ֆիլմ, կքննարկենք այն, կխաղաղանք ինտերակտիվ դերային խաղեր, կմասնակցեք վիկտորինայի և այս ամենը՝ անգլերեն: Ձեզ սպասում են մրցանակներ և անակնկալներ: Եթե հետաքրքրեց, խնդրում ենք, նախապես ամրագրել ձեր մասնակցությունը, քանի որ տեղերը սահմանափակ են:
Թիրախային խումբը՝ 15+
Կրթական ծրագրի տոմսի արժեքը՝ 2000 դր:
Մանրամասների համար՝ (093) 236267, (077) 583005 կամ այցելել Արամ Խաչատրյանի տուն-թանգարան:

27 January 2021, 16:04

Ա. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

26 December 2020, 15:18

Ա. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Վարպետի ծննդյան 145 - ամյակի առթիվ թանգարանը հրատարակեց
«Ավետիք Իսահակյան, Առակներ» պատկերազարդ գիրքը:

05 December 2020, 13:01

Ա. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈՒՆԴԴ,ՎԱՐՊԵՏ

․․․Վա՛ռ, կարմի՛ր հագիր, դո՛ւ հայ ժողովուրդ,
Եվ սուրդ շարժե՛, քեզ ճանապարհ բաց․
Այս աշխարհի մեջ սուրն է միշտ կտրող-
Կտրի՛ր ու տիրի՛ր-անհա՛ղթ, հզո՛ր կաց։
Եվ ոտքդ ամո՛ւր դու խփի՛ր երկրին,
Հողիդ ու տանդ տերը դուն եղի՛ր,
Է՜յ, դո՛ւ արևի ճամփորդ վաղեմի,
Սրով, գոտեպինդ և առաջ քայլի՛ր․
Անհողդող գնա՛ դեպի լույսն- արև,
Եվ ազգերն ամեն, հարգանքի նշան,
Հետ-հետ գնալով և տալով բարև
Ազա՛տ, անարգե՛լ քեզ ճամփա կտան․․․

30 October 2020, 14:49

Ա. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ
#ՀԱՂԹԵԼԵՆՔ
#ՀԱՂԹՈՒՄԵՆՔ
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

26 October 2020, 09:42

Ա. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

16 October 2020, 13:11

Ա. ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ,ՀԱՂԹՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՄԻՇՏ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

14 October 2020, 01:09