Mouseion
Գաֆէսճեան արվեստի կենտրոն. «Սասունցի Դավթի ճանապարհով» կրթական ծրագրիր
«Սասունցի Դավթի ճանապարհով» կրթական ծրագրիր

«Սասունցի Դավթի ճանապարհով» կրթական ծրագիրը հիմնված  է Արտաշես Հովսեփյանի  «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի ցուցադրության վրա:

Ծրագիրը նախատեսված է 8 տարեկանից բարձր (3-րդ դասարան) դպրոցականների և ընտանիքների համար:

Ծրագրի առաջին մասում մասնակիցները ծանոթանում են Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակին և Հակոբ Կոջոյանի համանուն ստեղծագործությանը: 


Կերպարվեստի գործերից անցում է կատարվում գրական ստեղծագործությանը՝ էպոսին: Մասնակիցներին պատկերավոր ներկայացվում են «Սասնա ծռեր» էպոսի բոլոր չորս ճյուղերը՝ ավելի մանրամասն կենտրոնանալով «Սասունցի Դավիթ» հատվածի վրա: 
Ծրագրի երկրորդ մասը շարունակվում է նույն սրահում: Նախքան ստեղծագործական մասին անցնելը՝  մասնակիցներին համառոտ ներկացվում է կոմիքսային արվեստի սկզբունքների մասին: Ապա յուրաքանչյուրն ընտրում է «Սասունցի Դավիթ» էպոսից մի դրվագ՝ օգտվելով համապատասխան պատկերներից և տեքստերից և վերարտադրում այն թղթի վրա կոմիքսի տեսքով: 

Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները հավաքում են իրենց աշխատանքները և ըստ ժամանակագրոթյան կազմում նոր գիրք: Յուրաքանչյուր խումբ հեռանում է՝ կենտրոնից իր հետ տանելով էպոսի յուրահատուկ ձևավորված տարբերակ:

Մասնակցությունն անվճար է, պարտադիր նախնական գրանցմամբ: Տեղեկությունների համար զանգահարել` (+37410) 54 19 32/34:

Ծրագրի հովանավորն է Beeline ընկերությունը:

http://cmf.am/Following-Sasuntsi-Davit