Զգուշացիր ականներից
About Us

Սիրելի աշակերտներ, մեր էջի նպատակն է տեղեկացնել ձեզ Հայաստանում առկա ականների վտանգի մասին և պատմել, թե ինչպես կարելի է խուսափել այդ վտանգից:

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2011թ: Հիմնադիրը ՀՀ Կառավարությունն է, իսկ լիազորված պետական մարմինը ՀՀ Պաշտպանության Նախարարությունը: Մեր նպատակն է իրականացնել ականազերծման աշխատանքները, բացահայտել և հեռացնել  տեղադրված, բայց չպայթած ականները/զինամթերքը Հայաստանի սահմաններում,ինչպես նաև իրազեկել Հայաստանի բնակչությանը ականների վտանգի մասին և աջակցել ականներից/ չպայթած զինամթերքից տուժած անձանց: