Education

Սիրելի աշակերտներ, մեր էջի նպատակն է տեղեկացնել ձեզ Հայաստանում առկա ականների վտանգի մասին և պատմել, թե ինչպես կարելի է

more

Լուսանկարի երեխաներն այլևս չեն տուժի ականների պայթյուններից։ Սիրիայի Ալ Հուսեյնիա բնակավայրի դպրոցականներն այս կերպ շնորհակալություն են հայտնում հայ սակրավորներին՝ դպրոց տանող ճանապարհն անվտանգ դարձնելու համար։

07 October, 12:46

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Ականների վտանգի իրազեկման և տուժածների աջակցության բաժնի մասնագետները սեպտեմբերին ականների վտանգի իրազեկման դասընթացներ են անցկացրել Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 194, Գոգոլի անվան թիվ 35, Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21, Հայ-Արգենտինյան թիվ 76 հիմնական դպրոցներում, ինչպես նաև Մանուկ Աբեղյանի անվան, թիվ 127 և թիվ 54 ավագ դպրոցներում: Նույն ամսվա ընթացքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները սեմինարներ են կազմակերպել նաև Արագածոտնի մարզի Օշականի Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ, Օշականի Փայլակ Բաբկենյանի անվան հիմնական, Սասունիկի Գևորգ Չաուշի անվան և Ոսկեվազի միջնակարգ դպրոցներում: Ընդհանուր առմամբ դասընթացներին ավելի քան 2500 աշակերտ է մասնակցել: Նրանք արդեն տիրապետում են անվտանգ վարքագծի կանոններին:

03 October, 12:25

Սիրելի՛ դասարանցիներ, ՀՀ-ում ականների վտանգի հարևանությամբ շուրջ 35 հազար մարդ է ապրում: Մեր երկրում ավելի քան 700 քաղաքացի է տուժել տարբեր տարիների ընթացքում ականների պայթյունների հետևանքով:

02 October, 12:19

Սիրելի՛ դասարանցիներ, այս վահանակներով և ժապավեններով նշագրված են ականային վտանգ պարունակող տարածքները: Վտանգից խուսափելու համար կտրականապես արգելվում է մուտք գործել նշագրված տարածք, տեղաշարժել կամ հանել նախազգուշացնող նշանները:

02 October, 12:09

Սիրելի՛ դասարանցիներ, վառոդը ստեղծվել է Չինաստանում՝ 1277 թվականին:
Այն լցրել են կավե անոթների մեջ և թաղել հողի տակ:

02 October, 12:02

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Ականների վտանգի իրազեկման և տուժածների աջակցության բաժնի աշխատակիցներ Սոնա Առաքելյանը, Ամալյա Վանեսյանը, Աշոտ Սարգսյանը, Լուարա Գյուլամիրյանը և Գրիգոր Դոմբաևն ականների վտանգի իրազեկման դասընթացներ են անցկացրել Արարատի մարզի Այնթափի Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան թիվ 1, Այնթափի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2, Խարբերդի թիվ 2 և Մարմարաշենի Անդրանիկ Բարությանի անվան միջնակարգ դպրոցներում: Ինտերակտիվ դասընթացների արդյունքում հարյուրավոր աշակերտներ անվտանգ վարքագծի կանոնների վերաբերյալ գիտելիքներ են ստացել:

18 September, 13:05

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Ականների վտանգի իրազեկման և տուժածների
աջակցության բաժնի ղեկավար Մարգարիտ Լազյանը, նույն բաժնի ավագ մասնագետ Գայանե Սիմոնյանը և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանն ականների վտանգի իրազեկման դասընթացներ են անցկացրել Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի և Ժուռնալիստիկայի ֆակուլտետներում: Դասընթացավարները ներկայացրել են կենտրոնի գործունեությունը, խոսել անվտանգ վարքագծի կանոնների մասին, պատմել Հայաստանի ականապատ մարզերի, հնարավոր վտանգների, Հայաստանի տարածքում և Սիրիայում իրականացվող հումանիտար ականազերծման աշխատանքների մասին: Հանդիպման ավարտին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները պատասխանել են ուսանողների հարցերին: «Հանդիպումը կարևոր էր և բովանդակալից: Ներկայացված տեղեկատվությունն ապագա լրագրողներին կօգնի մասնագիտական գործունեության ընթացքում, ուստի ցանկալի է նման դասընթացներ կազմակերպվել պարբերաբար»,- նշել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը:

17 September, 12:50

12-ամյա Ռուան Ջսրին շնորհակալական բացիկ է պատրաստել Սիրիայում հումանիտար առաքելության խմբի բժշկուհի Սաթենիկ Մինասյանի համար. բացիկի վրա իրեն ու բժշկուհուն է նկարել՝ բարեկամական հուշ վերնագրելով: Սիրիացի աղջնակը գրել է, որ իրեն բուժող հոգատար հայ մասնագետին տեսնելուց հետո ցանկանում է մանկաբույժի մասնագիտությունն ընտրել: Ռուանը մոր հետ պարբերաբար այցելում է Հալեպի Դարմանատուն, որպեսզի հումանիտար առաքելություն իրականացնող բժշկուհին զննի և համապատասխան բուժում նշանակի: Բժշկուհի Մինասյանի փոխանցմամբ՝ աղջկա առողջական վիճակն այժմ անհամեմատ լավ է, շուտով ամբողջությամբ կապաքինվի: Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ բժիշկներն օգնություն են ցուցաբերել արդեն հարյուրավոր երեխաների: Մեր մասնագետները սիրիացի փոքրիկների լավ բարեկամներն են դարձել:

09 September, 16:21

ԿԱՄՔԻ ՈՒԺԸ
Սիրելի՛ դասարանցիներ, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած չեզոք գոտում 2014թ-ի ամռանը Հայաստանի զինված ուժերի մայոր Սարգիս Ստեփանյանը ծանր վիրավորվեց, երբ փրկում էր ընկերոջը: Պայթյունի պատճառով նա կորցրեց ոտքերը և աջ ձեռքը։ Ճանաչե՛նք մեր օրերի հերոսներին:

02 September, 12:17

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետներն ու այս տարվա ճամբարականները COAF Smart Center-ում:


07 August, 16:25