Զգուշացիր ականներից
Մեր առօրյան
ՀՀ Պաշտպանության Նախարար Վիգեն Սարգսյանի այցը ՀԱՓԿ ՊՈԱԿ

Սույն թվականի հունիսի 10-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ այցելեց ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանի ուղեկցությամբ:

Այցի նպատակն էր ծանոթանալ ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործունեությանը և քննարկել ապագա գործառույթները:

Նախարարը շրջեց կազմակերպության բաժիններով, անձամբ ծանոթացավ յուրաքանչյուր բաժնի անձնակազմի հետ և մեծ  հետաքրքրություն ցուցաբերեց իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Այնուհետև տեղի ունեցավ հանդիպում կազմակերպության ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվեցին ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործունեությանը վերաբերվող կարևորագույն խնդիրներ:

Քանի որ ՀՀ Պաշտպանության Նախարարությունը հանդիսանում է ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի պետական լիազորված մարմին, ՀՀ Պաշտպանության նախարարի այցը, ինչպես նաև տեղի ունեցած քննարկումները չափազանց կարևոր և արդյունավետ գտնվեցին կազմակերպության գործունեության համար: