Զգուշացիր ականներից
Մեր առօրյան
DOK-ING ընկերության ներկայացուցչի այցը ՀԱՓԿ ՊՈԱԿ

Սույն թվականի հունիսի 8-ին ՀԱՓԿ ՊՈԱԿ այցելեց Խորվաթական DOK-ING ընկերության ներկայացուցիչ Կոնստանտին Դարմանյանը: Ընկերությունը հանդիսանում է աշխարհի ռոբոտային տեխնիկա արտադրողների  առաջատարը, որի տեխնիկան արդեն իսկ հաջողությամբ օգտագործվում է աշխարի 34 երկրներում, ներառյալ ԱՄՆ և Ռուսաստանը:

Այցի նպատակն եր ներկայացնել DOK-ING ընկերության կողմից վերջերս վաճառքի հանված նորույթը՝  MV-4 ականազերծող ռոբոտ-մեքենան, որը մի շարք առավելություններ ունի այլ տեխնիկական միջոցների համեմատությամբ:

Այցի ընթացքում քննարկվեցին Հայաստանում  ներկայացված ռոբոտ-մեքենայի հնարավոր օգտագործման հեռանկարները, ինչպես նաև այն ձեռք բերման պայմանները:

Վերջում DOK-ING ընկերության ներկայացուցիչը ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանին հանդիսավոր հանձնեց MV-4 ականազերծող ռոբոտի մանրակերտը: